ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1847 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ ամենաշատը լավատեսությունն ու հաջողության հանդեպ հավատն են պետք գալու: Հենց դրանց շնորհիվ դժվարությունների առաջ չեք ընկրկի, գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից ու արագ կսովորեք այն, ինչ պետք է: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ձեր կողմը պատրաստ կլինեն անցնել մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Արժե հանդիպել հին ընկերներին: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ ու գործեր կգտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Հիշեք, որ օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք հոգնեցնող գործերից ու սթրեսային իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր ավելի բարդ կլինի, քան սպասում էիք: Հնարավոր են կոնֆլիկտներ դատարկ բաների պատճառով, վեճեր, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը, կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա: Հաճախ դուք կտրվեք պրովոկացիաներին, կընկնեք այն մարդկանց ազդեցության տակ, որոնք կարողանում են խաղալ ուրիշների զգացմունքների հետ: Արժե շփման հարցում զգույշ լինել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունը, ուրախացնում ու ոգեշնչում են:

Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ ու շատ գործերից, եթե ինքնուրույն գործեք: Փորձն ու ինտուիցիան կօգնեն ճիշտ լուծումներ գտնել այնտեղ, որտեղ իրավիճակը ոչ միանշանակ է: Հաջող կանցնեն ուղևորությունները՝ և՛ սպոնտան, և՛ ծրագրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր դուք կարող եք օգտակար բաներ անել ու ոչ միայն ձեզ համար: Պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի ձեր մտերիմների կյանքը դեպի լավը փոխվի, լուծվեն վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները: Դուք ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Հավանական են շահավետ գործարքներ: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ո՛չ մանրուքներում հուսախաբ կանի, ո՛չ լուրջ գործերում: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Գործեր սպասվածից շատ կլինեն, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին ու միշտ չէ, որ դա նրբանկատորեն կանեն: Բայց դուք չեք նյարդայնանա, տեղի ունեցողին հումորով կվերաբերվեք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Եթե օրվա առաջին կեսը հիմնականում ընթացիկ խնդիրների լուծմանն է նվիրված լինելու, ապա երկրորդին կարելի է ապագայի ծրագրեր կազմել, ամեն մանրուքը հաշվի առնել: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը ու հաշվի առնել իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատանքի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք: Այսօր մասնագիտական հեռանկարները գնահատելը, գործերում առաջնահերթությունները դնելը բարդ կլինի: Ծրագրերը, որոնք մեծ ոգևորությամբ կկառուցեք, ամեն անգամ իրատեսական չեն լինի. վտանգ կա՝ ցանկալին իրականության տեղ ընդունեք:

Լավ կդասավորվեն անձնական հարաբերությունները, դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին: Երեկոն հրաշալի կլինի բոլորի համար կարևոր գործերի մասին խոսելու համար: Լուծում կգտնվի, որը նախկինում ոչ ոք չէր մտածել, շատ դժվարություններ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Կարող եք լուրջ զրույցներ վարել, քննարկել նախկինում վեճեր առաջացնող հարցերը: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ում նախկինում միայն սեփական կարծիքն էր հուզում: Մարդիկ, որոնք կասկածում էին ձեր տաղանդներին, կտեսնեն, որ շատ բանի եք ունակ:

Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պաշտոնական նամակներ ու հարցումներ կազմելով, պետկազմակերպություններին դիմելով: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների ու ֆինանսական հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք, և հենց դրա շնորհիվ էլ պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Հաճախ կօգնի հին փորձը, որի շնորհիվ ժամանակին կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, հատկապես՝ լավ ծանոթ, առօրյա աշխատանքի: Զգույշ պետք է լինեն միայն ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատող Կշեռքները. հնարավոր են ցավալի սխալներ:

Մտերիմների հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Հին ընկերները անսպասելի հյուր կգան, լավ նորություններ կբերեն կամ անսովոր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր գործերն արժե ստանձնել հենց առավոտվանից. այդպես արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, փորձված գործընկերները: Նրանք կվստահեն ձեր կարծիքին, կլսեն խորհուրդներն ու ավելորդ հարցեր չեն տա: Նոր համախոհներին արժե ուշադիր դիտել. նրանք երբեմն իրենց ձեր ուզածի նման չեն պահի:

Հավանական են անսպասելի հանդիպումներ: Որոշ Կարիճներ կրկին կհանդիպեն մարդկանց, որոնց հետ ժամանակին փորձել են ընդհանուր լեզու գտնել, բայց չի ստացվել: Այս անգամ ավելի հեշտ կլինի. կհաջողվի ոչ միայն պայմանավորվել, այլև ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն խուսափել սխալներից, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, մոտեցում գտնել շրջապատողներին: Բոլորին չէ, որ հասկանալի կլինի ձեր վարքը: Վեճեր չեն առաջանա, բայց որոշ տհաճ պահեր հնարավոր են: Աշխատեք քննադատությանը հանգիստ արձագանքել, չվշտանալ, եթե սպասված աջակցությունը չստանաք:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Ընտրեք այն, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Այդպես արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է, որը թույլ կտա համարյա անհնարինին հասնել: Այն հարմար կլինի կարևոր զրույցների համար: Նշանակություն չունի՝ աշխատանքը կքննարկեք, անձնական գործերը, թե ապագայի ծրագրերը. բոլոր դեպքերում դուք աջակցություն ու պիտանի խորհուրդներ կստանաք, նաև ինֆորմացիա, որը մոտ ժամանակներս պետք կգա:

Շտապելու կարիք չկա, կարող եք ամեն քայլը հանգիստ մտածել, և դա կուրախացնի: Կոգեշնչի նաև հին գաղափարը իրագործելու շանսը: Դրանում ձեզ կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Նրանց շնորհիվ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանցից մենակ գլուխ հանելու անհրաժեշտություն չի լինի: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Հաճախ նրանց օգնության խնդրանքով դիմելու կարիք էլ չի լինի. բոլորը առանց այդ էլ կհասկանան, թե ինչ է պետք անել: Օրվա կեսը կուրախացնի լավ լուրերով մի մարդուց, որի ճակատագրի համար անհանգիստ էիք:

Կարևոր հարցերը լավ է քննարկեք հանգիստ, անբռնազբոս միջավայրում: Այդպես ձեզ համար հեշտ կլինի ճիշտ տոն ընտրելն ու քննադատորեն տրամադրված մարդկանց ձեր ճշմարտացիությունն ապացուցելը: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, և այդ հատվածում ձեզ մոտ բառացիորեն ամեն ինչ լավ կստացվի: Աշխատանքի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք ավելի արագ գլուխ հանել գործերից: Դուք հաճույքով փորձարկումներ կանեք ու հրաշալի արդյունքների կհասնեք:

Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Դա հույզերի տեսանկյունից հասարակ ժամանակ չի լինի. դուք երբեմն կհուզվեք դատարկ բաների պատճառով, տրամադրությունը անառիթ կարող է փչանալ: Փոքրիկ դադար վերցրեք ու ձեզ ավելի առույգ, էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1847 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0