ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2115 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ համար բարդ կլինի հանգստություն պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Շրջապատողները երբեմն կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը կամ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Լավ է օրվա առաջին կեսին կարևոր զրույցներ չվարեք. երեկոյան մոտ այլ մարդկանց հետ լեզու գտնելը կհեշտանա:

Օրը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Դրանք կարող են ձեզ համար լրիվ նոր լինել, բայց անհաղթահարելի դժվարություններ ամեն դեպքում չեն առաջանա: Դուք ոտքի վրա կսովորեք, անմիջապես կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ օր է: Այն հարմար կլինի օգտակար գործերի և ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար կարևոր հարցերը լուծելու համար: Դուք առանց երկար մտածելու օգնության կհասնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և շրջապատողները կգնահատեն դա: Կարող եք նախաձեռնող լինել, կիսվել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված գաղափարներով: Ձեզ կաջակցեն:

Գումարին վերաբերող բոլոր հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի: Հավանական են հաջող գնումներ, շահավետ գործարքներ: Երեկոյան լավ է ապագայի ծրագրեր կառուցեք: Դուք ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ ստեղծված իրավիճակը, այդ իսկ պատճառով կարող եք իրագործել այն ամենը, ինչ մտածել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաճելի, հանգիստ օր է, որը միանման լավը կլինի և՛ առօրյա գործերի, և՛ լրիվ նորերի համար: Դուք ոչ մի տեղ չեք շտապի, ամեն քայլը կմտածեք, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի ու հակասական արարքներ չեք գործի: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ և կարևոր չէ, թե ինչքան վաղուց եք ծանոթ:

Կարող եք տան համար պիտանի իրեր գնել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, մի քանի տարբերակ կհամեմատեք ու կգտնեք լավագույնը: Այսօրվա գնումները երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շտապելու կարիք չկա: Սա այն օրը չէ, երբ կարելի է արագ կարևոր հաղթանակ տոնել կամ գլուխ հանել բարդ գործից: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, օգնություն չսպասեք նրանցից, ովքեր խոստացել են այն: Իրադարձությունների անհաջող ընթացքը կարող է խանգարել ձեր համախոհներին պահել իրենց խոստումը:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ընկերների հետ հանդիպումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Անսովոր վայրերում լինելու, հետաքրքիր բաներ իմանալու հնարավորություն կլինի: Չի բացառվում նոր ինֆորմացիա ստանալով՝ փոխեք ձեր ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ ու թյուրիմացություններ: Անհանգստության լուրջ պատճառներ չկան, բայց տրամադրությունը կարող է երկար ժամանակով փչանալ: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, ուրախության համար առիթներն էլ կշատանան: Օրվա կեսը հրաշալի նորություններ ու գրավիչ առաջարկներ կբերի:

Երեկոն հարմար ժամանակ կլինի տնային գործերի համար: Դրանք հոգնեցնող ու ձանձրալի չեն լինի, դուք դրանցով հաճույքով կզբաղվեք: Մտերիմները հաճույքով կօգնեն: Միաժամանակ կհաջողվի քննարկել բոլորի համար կարևոր հարցերը կամ պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ոչ միայն ձեր, այլև ձեր շրջապատողների համար: Դուք ունակ կլինեք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Աստղերի աջակցության շնորհիվ կհաջողվի լուծել աշխատանքի ու բիզնեսի հետ կապված կարևոր հարցերը: Ձեր մասնագիտական հաղթանակներն աննկատ չեն մնա. դրանց վրա ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Բայց հանգստի համար էլ օրը հարմար կլինի: Եթե պայմանները փոխելու, նոր վայրում լինելու, միապաղաղությունից շեղվելու հնարավորություն ունեք, արժե հենց այդպես էլ վարվել: Մտերիմները հաճույքով ուղևորությունների ժամանակ կընկերակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Ծրագրերին հետևելը բարդ կլինի. անընդհատ ինչ-որ անսպասելի բան տեղի կունենա, նոր ինֆորմացիա կստանաք, հետաքրքիր առաջարկների պակաս էլ չի լինի: Բայց դուք կհիշեք ձեր կարևոր նպատակների մասին ու կհասնեք դրանց՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Ընկերներն ու հին ծանոթները պատրաստ կլինեն շատ հարցերում օգնել, բայց դուք պիտի հստակ բացատրեք նրանց, թե ինչ է պետք անել:

Բարդ կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որոշելը, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կսպասի: Արժե լսել ինտուիցիային, իսկ ահա խորհուրդներին ուշադրություն դարձնել պետք չէ. դրանք հազիվ թե պիտանի լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աստղերի աջակցության շնորհիվ դուք շատ, նույնիսկ՝ բարդ գործերում հաջողության կհասնեք: Լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, իսկ համառությունը կօգնի սկսածն ավարտին հասցնել, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չդասավորվեն: Հին համախոհների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել, իսկ նորերի հետ արժե ուշադիր լինել. նրանք միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, թե ինչ է պահանջվում:

Օրը հրաշալի կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն իմպրովիզացված երեկույթները, ընտանեկան տոները, որոնք հաճույքով կկազմակերպեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չարժե կյանքն արմատապես փոխել, նույնիսկ եթե շատ ուզենաք: Այսօր ցանկացած որոշում պետք է կշռադատված լինի, իսկ արարքներն ու խոսքերը ինչպես հարկն է մտածված լինեն: Պահի ցանկություններին մի տրվեք, հատկապես եթե դրանք հակասում են այն կարևոր նպատակներին, որոնց վաղուց եք ձգտում:

Այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի ընկերների կամ մտերիմների աջակցությունը: Պատմեք նրանց ձեր ապրումների ու կասկածների մասին: Դուք անպայման և՛ լավ խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք: Հնարավոր են դրամական մուտքեր՝ ոչ մեծ, անսպասելի ու շատ տեղին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաճելի շփումների, անսովոր հանդիպումների, հետաքրքիր զրույցների օր է: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վաղուց չեք հանդիպել. հաճելի կլինի նորություններով կիսվելը, ծրագրերի մասին զրուցելը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք:

Հեշտությամբ օգտակար մի բան կսովորեք, արագ կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Այն, ինչ այսօր կիմանաք, կարող է ազդել ձեր ծրագրերի վրա, հուշել՝ դեպի ուր է պետք շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է նախաձեռնող լինելու և վաղուց մտածածն անելու համար: Հաջող կլինեն իմպրովիզներն ու համարձակ փորձարկումները, ինքնատիպ գաղափարներն էլ կհաջողվի արագ կյանքի կոչել: Այսօր ձեզ աջակցող մարդկանց հետ արագ կընկերանաք:

Օրը հարմար է ծրագրեր կառուցելու և քննարկելու, մտերիմների հետ պայմանավորվելու համար, թե ինչ եք մոտ ժամանակներս միասին անելու: Կարող եք զբաղվել ընտանեկան ուղևորություններ կազմակերպելով, գնել այն ամենը, ինչ պետք է դրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. պարզապես եղեք այն, ինչ կաք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կարող եք ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ միայն աշխատանքային հարաբերությունների մեջ էիք:

Հավանական են դրամական մուտքեր, որոնց հույսը չունեիք, ինչպես նաև անսպասելի նվերներ: Որոշ Ձկներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում, բայց մնացածներն էլ գոհ կմնան: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ընտանեկան գործերը քննարկելու համար: Եթե վերջին օրերին խնդիրներ եք ունեցել, հիմա կկարողանաք լուծում տալ դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2115 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0