ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2710 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մանրուքներին շատ մեծ նշանակություն մի տվեք: Աննշան խնդիրներ այսօր կարող են առաջանալ, բայց անհաղթահարելի արգելքներ ձեր ճանապարհին չեն հայտնվի: Դուք կպահպանեք հանգստությունը՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա և պրովոկացիաներին չեք տրվի: Դա թույլ կտա խուսափել ավելորդ վեճերից ու տհաճ զրույցներից:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի ու հեշտ կդասավորվի: Այդ հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Կարող են իրականանալ հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է հաճելի զբաղմունքների, հետաքրքիր գործերի, տրամադրությունը բարձրացնող հանդիպումների համար: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել ու անպայման ժամանակ գտեք դրա համար: Երբ անհանգստանալու բան չլինի, մանրուքներից չկառչեք, ապա մտքում էլ բազմաթիվ հրաշալի գաղափարներ կծնվեն: Շուտով անպայման դրանք իրագործելու հնարավորություն կընձեռվի:

Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր դուք հակված կլինեք այն առանց մտածելու ծախսել, իսկ արժեր ավելի խնայող լինել: Մի շտապեք գնումների հարցում: Խոշոր գնումներ անել արժե միայն այն դեպքում, եթե դրանք նախապես ծրագրել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում բացառապես վիճում էիք: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, հեշտությամբ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի ու համատեղ գործողությունների մասին:

Սակայն դուք հաճախ սրտին շատ մոտ կընդունեք մանրուքները, աննշան իրադարձությունների պատճառով կվշտանաք: Մտածեք լավ բաների մասին, և այդժամ ձեր տրամադրությունը կլավանա, կյանքն էլ ավելի հաճելի կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ նորություններ ու լուրեր կբերի մարդկանցից, որոնց կարոտում էիք և որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք: Ծրագրերը կարող են փոխվել, բայց դուք դրա համար ուրախ կլինեք, քանի որ նոր հնարավորություններ կբացվեն, որոնց մասին նախկինում չէիք էլ մտածում: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, կաջակցեն ձեր բոլոր գաղափարները:

Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, շատ բաների պատրաստ կլինեք, չի լինի այնպիսի խոչընդոտ, որը ձեզ կխանգարեր իրագործել մտածածը: Շատ նոր նախաձեռնություններ հաջող կլինեն: Դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, կսովորեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. բավական է միայն ձեզ բնական պահեք: Ձեր տաղանդներն աննկատ չեն մնա, իսկ գաղափարները կարող են հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Հավանական են առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա ընկնելու որոշումը սպոնտան եք կայացրել: Վառ տպավորություններ շատ կլինեն, չեն բացառվում նոր ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է շփումների ու նոր ծանոթությունների, համախոհներ փնտրելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ մոտեցում կգտնեք նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Հաճախ ինտուիցիան կօգնի կռահել, թե ինչ կա շրջապատողների մտքին, դա կհեշտացնի շփումները:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ: Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում: Որոշ Կույսերի մտերիմների հետ կապված հաճելի լուրեր են սպասվում: Օրվա ընթացքում օգտակար բաներ կհասցնեք անել, իսկ օրվա երկրորդ կեսին լավ է հոգնեցնող գործեր չծրագրեք. լավ է հանգստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Որոշումների հարցում լավ է չշտապեք: Այսօր ձեզ համար դժվար կլինի ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը, ճիշտ եզրահանգումներ անելը: Որոշ Կշեռքներ այնքան համառորեն ցանկալին իրականության տեղ կընդունեն, որ չեն նկատի ակնհայտը: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք հրաշալի խորհուրդներ կտան, կօգնեն լուրջ սխալներ չանել:

Առօրյա գործերից հրաշալի գլուխ կհանեք, դրանք շատ ժամանակ չեն խլի: Կուրախացնեն այն մարդկանց հետ շփումները, որոնք վաղուց գիտեն ու լավ են հասկանում ձեզ: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է գաղափարներով կիսվելու համար: Դրանք օգտակար կլինի ոչ միայն այն մարդկանց հետ քննարկելը, որոնք ձեզ միշտ աջակցում են, այլև նրանց, ովքեր քննադատորեն են տրամադրված, նկատողություններ են անում, ցույց են տալիս ձեր մտահղացումների թույլ կողմերը: Կհաջողվի ժամանակին վերամշակել ծրագրերը, խուսափել սխալներից:

Կուրախացնեն շփումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, և կարևոր չէ, թե որքան վաղ են սկսվել այդ հարաբերությունները. բոլոր դեպքերում վառ պահեր շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ ու հետաքրքիր կանցնի օրվա սկիզբը: Դուք ոգևորությամբ կստանձնեք ցանկացած գործ և արագ գլուխ կհանեք դրանից: Անհրաժեշտ արդյունքն ստանալու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, քանի որ ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի: Հավանական են դրամական մուտքեր: Կարող եք լուծել ֆինանսական հարցերն ու գնումներ անել:

Օրվա երկրորդ կեսն ապագայի մասին մտածելու, ծրագրելու և երազելու ժամանակ կլինի: Պատրանքներ չեք կառուցի, իսկ ահա նախկինում անուշադրության մատնած հնարավորությունները կտեսնեք: Չի բացառվում՝ լրիվ նոր ծրագրեր հայտնվեն: Շուտով կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հրաշալի կլինի հանգստի, զվարճանքների, հաճելի շփումների համար: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը, քանի որ թեժ վեճերից խուսափել ու բոլորին գոհացնող որոշում արագ ընդունել չի ստացվի: Իսկ ահա հաճելի զրույցները ոչ միայն կբարձրացնեն տրամադրությունը, այլև կօգնեն անցյալում թողնել վերջին շրջանում եղած բոլոր տարաձայնություները, վիրավորանքներն ու վեճերը:

Դուք ոգևորված ապագայի ծրագրեր կկառուցեք, բայց ամեն անգամ իրատեսորեն չեք գնահատի դրանք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին կհուշեն, թե ինչը կարելի է իրագործել, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հեշտ չի սկսվի. այդ հատվածում ցանկացած դատարկ բան կարող է փչացնել ձեր տրամադրությունը, վշտացնել ու թևաթափ անել: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ աջակցել. վատ մի զգացեք դիմել օգնության խնդրանքով: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը բազում հրաշալի գաղափարներ կբերի: Դրանք ոչ միայն ձեզ մոտ կծնվեն, այլև դուք հաճույքով կմասնակցեք ուրիշների մտահղացումների իրագործմանը, եթե դրանք հետաքրքիր թվան: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է լուրջ բաների մասին զրուցելու, մասշտաբային ծրագրերը քննարկելու և այնպիսի մարդկանց փնտրելու համար, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Շատերին գործերին ձեր մոտեցումը դուր կգա, քչերը կկասկածեն ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Եթե այսօր համախոհների թիմի կարիք զգաք, այդպիսի թիմ արագ կգտնեք ու արագ կոգեշնչեք նրանց:

Կուրախացնեն նոր ծանոթների հետ շփումները. նրանցից յուրաքանչյուրը կարող է կիսվել հետաքրքիր մի բանով, առաջարկել այն, ինչից չեք ուզենա հրաժարվել: Դուք հեշտությամբ կտարվեք մարդկանցով, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ և երբեմն նույնիսկ կիդեալականացնեք նրանց: Մի շտապեք եզրահանգումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2710 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0