Hushak.com
HY | RU

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 12

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 12

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի, ու դա կապված կլինի ոչ այնքան տեղի ունեցող իրադարձությունների, որքան հուզական դաշտի անկայունության հետ: Ձեր տրամադրության վրա կարող են ազդել աննշան պատահարներն ու մանր-մունր իրադարձությունները: Երբեմն կբարկանաք ինքներդ ձեր վրա, բայց շրջապատողներն էլ կտուժեն ձեր բարկությունից:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ գործերի վրա, որոնք երկար ժամանակ հետաձգել եք ու արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Այն ավելի լավ կանցնի, քան սպասում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար մեծ ծրագրեր ունեն: Հեշտ չի լինի ծրագրած ամեն ինչ հասցնելը: Հաճախ մեղքը շրջապատողներինը կլինի. նրանք անտեղի կխառնվեն ձեր գործերին ու կշեղեն:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի: Այդ հատվածը լավ գաղափարներ կբերի, կուզենաք անհապաղ կյանքի կոչել դրանք: Հաճույքով կօգնեն հին ընկերները, որոնց շնորհիվ արագ կիրագործեք այն, ինչ մտածել էիք: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Որոշ Ցուլեր կստանան հենց այն տեղեկատվությունը, որի կարիքն ունեին ճիշտ որոշում ընդունելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մանր-մունր խնդիրներ կառաջանան, չեն բացառվում ցավալի թյուրիմացություններն ու մտերիմների հետ տարաձայնությունները: Բայց ինտուիցիան կհուշի, որ անհանգստանալու բան չկա. շուտով ամեն ինչ կհարթվի, խնդիրներն էլ կլուծվեն: Իրավիճակը դեպի լավը փոխելու համար ուժասպառ լինելու կարիք չի լինի, քանի որ աստղերը ձեր կողմից կլինեն:

Արժե գումարի հետ զգույշ լինել. վտանգ կա՝ շատ ծախսեք դատարկ բաների վրա: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է ձեզ պետք գալ: Դուք արագ կմտապահեք այն ամենը, ինչ իմացել եք, և դա օգտակար կլինի: Արժե ընկերների հետ խոսել ձեզ անհանգստացնող բաների մասին: Դուք և՛ խորհուրդներ, և՛ աջակցություն, և՛ օգնություն կստանաք:

Հավանական են տնային թյուրիմացություններ, մանր-մունր կենցաղային խնդիրներ: Դրանց լուծումը ժամանակատար կլինի, իսկ ահա ծախսեր կպահանջվեն: Բայց խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, այնպես որ՝ գումարի համար անհանգստանալու լուրջ պատճառներ չկան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վատ չի դասավորվի, բայց անսովոր բան սպասել պետք չէ: Հազիվ թե գլխապտույտ հաղթանակներ տանեք կամ լուծեք այն խնդիրը, որի շուրջ մարդիկ տարիներ շարունակ գլուխ են կոտրել: Բայց կլինեն ոչ մեծ հաջողություններ, հաճելի անակնկալներ, հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք լավատեսությունն ու ինքնավստահությունը չեք կորցնի: Դա շատ դուր կգա շրջապատողներին, որոնք ուրախ կլինեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալու և ընկերանալու համար: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ շփվելու համար. դուք հաճելի բաներ կլսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով, նյարդայանանալ ու վիճել շրջապատողների հետ: Բայց այդ հատվածը հարմար կլինի ինքնուրույն կարևոր գործերով զբաղվելու, լուրջ հարցերը լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել:

Օրվա երկրորդ կեսը կարևոր բացահայտումներ ու լավ նորություններ կբերի: Այն հաճելի կլինի շփումների համար, դուք շատ լավ լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Շատ Կույսեր կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Հին վիրավորանքները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե թեթև անցնի, բայց հաջող կդասավորվի: Հոգսեր ու լուծում պահանջող հարցեր շատ կլինեն: Կարևոր կլինի չշտապելը. ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել, ինչպես ընտրել նպատակին տանող ամենահասարակ ուղին: Կարող եք խորհրդի հարցով դիմել հին ընկերոջը, որն անպայման կհուշի՝ ինչ նախաձեռնել:

Շատ Կշեռքների այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Փորձի շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք գործի, այնպիսի բաներ չեք ասի ու անի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր ու հագեցած կանցնի: Աստղերը կաջակցեն նրանք, ովքեր պատրաստ են նոր բան ստանձնել ու չեն վախենում փորձարկումներ անելուց: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ կկարողանաք իրագործել այն, ինչ ավելի վաղ եք մտածել: Հիշեք, որ մտածելու ժամանակ քիչ ունեք, պիտի արագ գործեք, որպեսզի չկորցնեք ձեր շանսը:

Հետաքրքիր զրույցներ, հաճելի հանդիպումներ շատ կլինեն: Օրը հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կուրախացնի: Հավանական են լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Հրաշալի կանցնեն ընկերների հետ հանդիպումներն ու համատեղ ուղևորությունները: Ռոմանտիկ ժամադրությունը չի հիասթափեցնի ու անպայման հաճելի անակնկալներ կբերի:

Կուզենաք հանգստանալ և ուրախանալ, բայց կարևոր մի բանով զբաղվելու հնարավորություն էլ կլինի: Եթե որոշեք այսօր ավարտել այն գործը, որին այս շաբաթ մեծ ժամանակ եք նվիրել, ապա արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Երեկոյան հնարավոր են չծրագրված ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հանգիստ կանցնի ու հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Կարող եք զբաղվել հասարակ ու լավ ծանոթ գործերով: Դրանք ձեզ չեն հոգնեցնի ու ձանձրալի չեն թվա, ձեր ջանքերի արդյունքներից էլ շատ գոհ կմնաք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք հյուր կանչել ընկերներին, իմպրովիզացված երեկույթ կազմակերպել: Դուք բոլորի տրամադրությունը կբարձրացնեք ու ինքներդ էլ կուրախանաք: Այդ ժամանակը հարմար կլինի գնումների համար: Ձեզ համար հեշտ կլինի և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար նվերներ ընտրելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը նվիրված կլինի օգտակար գործերին: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչի համար ողջ շաբաթվա ընթացքում ժամանակ չէր մնում ու կավարտեք ավելի վաղ սկսածը: Պատասխաններ կգտնվեն այն հարցերին, որոնց մասին վերջին օրերին շատ եք խոսել: Կարող եք քննարկել բարդ գործերը, խոսել նրա մասին, ինչը բազում տարաձայնություններ է առաջացել: Այս անգամ կհաջողվի խուսափել վեճերից ու փոխզիջման հասնել:

Արժե ևս մեկ անգամ մշակել ծրագրերը, հնարավոր է հասկանաք, թե ինչպես ավելի հեշտ կլինի դրանք իրագործելը, ով կօգնի դրանում: Կուրախացնի հին ծանոթի հետ պատահական հանդիպումը: Չի բացառվում՝ ուզենաք վերականգնել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նոր ծրագրերի, անսպասելի ինքնատիպ գաղափարների օր է, որոնք նախկինում ոչ ոքի մտքում չեն ծնվել: Բոլոր գործերին ստեղծագործաբար կմոտենաք, նոր բան կմտածեք այնտեղ, որտեղ մյուսները կնախընտրեին գործել փորձված մեթոդներով: Շրջապատողները նախ զգուշորեն կհետևեն տեղի ունեցողին, իսկ հետո կխոստովանեն, որ ամեն ինչ ճիշտ եք արել:

Անսովոր զրույցներ շատ կլինեն, որոնցից օգտակար մի բան կիմանաք: Կարևոր տեղեկատվությամբ կարող են կիսվել և՛ նոր, և՛ հին ծանոթները: Երեկոյի համար լավ է բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք, այդ հատվածը ամենահարմարը կլինի հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: