ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2019 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք ավելի տպավորվող ու խոցելի կլինեք, քան սովորաբար: Դրա պատճառով կարևոր կթվա այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Բայց ինտուիցիան էլ կուժեղանա, և դրա շնորհիվ հեշտությամբ կկարողանաք կռահել ուրիշների ցանկություններն ու մտադրությունները, հասկանալ, թե ինչ կարելի է սպասել նրանցից: Դա նկատելիորեն կհեշտացնի նոր ծանոթների հետ շփումները:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից: Որոշ Խոյերի կվերադարձնեն հին պարտքերը: Հնարավոր են նվերներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս, իսկ ինչը կարելի է հետաձգել: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ, հատկապես եթե զգում եք, որ նրանք չափազանց համառորեն են փորձում շահել ձեր համակրանքը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը:

Մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի: Հակառակը՝ դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնք նախկինում տարաձայնություններ են առաջացրել: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է բարդ գործերով զբաղվելու և այն գործին անցնելու համար, որը երկար ժամանակ հետաձգում էիք: Դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք արագ հասնել կարևոր նպատակին ու ոչ մի բանի վրա չեք շեղվի: Հավանական են անսպասելի լուրեր՝ կապված կոնկրետ ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ: Դրանք ձեզ կուրախացնեն:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հատկապես, եթե միասին զբաղվեք կենցաղային հարցերի լուծմամբ: Տարաձայնությունների առիթ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Բայց նույնիսկ ամենաթեժ վեճի ժամանակ անձերին չեք անցնի, ոչ ոքի չեք վիրավորի, ձեր տեսակետը առավելագույնս նրբանկատ կհայտնեք: Մարդիկ կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք արագ գլուխ կհանեք օգտակար գործերից, սխալներ չեք անի, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել առաջին հերթին: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. հատկապես հաճույքով դրանք կտան մարդիկ, որոնք շատ քիչ բան գիտեն:

Օրը հարմար կլինի նոր ինֆորմացիա ստանալու հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Դուք գլուխ կհանեք բարդ հարցերից, կմտապահեք այն ամենը, ինչ պետք է: Ժամանակ կմնա նաև ընկերների հետ շփվելու համար: Ի դեպ, չի բացառվում, որ նրանք առանց հրավերի հյուր գան, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենայն հավանականությամբ կուզենաք անել այն, ինչը նախկինում անհնար էր թվում, և այսօր դուք նման շանս կունենաք: Անսպասելի իրադարձությունների պատճառով պիտի փոխեք ծրագրերը, բայց դուք չեք վշտանա, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու միանգամից կհասկանաք, թե ինչպես է լավ վարվել: Կհաջողվի գնահատել յուրաքանչյուր քայլի հնարավոր հետևանքներն ու նպատակին տանող ամենահասարակ ուղին ընտրել:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կկարողանաք մտերիմների հետ զրուցել լուրջ ու կարևոր բանի մասին՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Բայց ուրախանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն էլ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենայն հավանականությամբ նոր ու անսովոր մի բան կուզենաք: Աստղերը դրա դեմ ոչինչ չեն ունենա: Բայց առօրյա գործերի մասին էլ արժե չմոռանալ, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները: Եթե մանրամասն պատմեք ձեր մտածածի մասին, ապա խելամիտ խորհուրդներ էլ կստանաք:

Այսօր արժե խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Դրանցից հետո հազիվ թե հաջողվի արագ վերականգնվել, տրամադրությունը կարող է փչանալ: Կուրախացնեն ու կոգեշնչեն ընկերների հետ շփումները: Չի բացառվում՝ հենց նրանց շնորհիվ իրականանան ձեր հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դժվարություններ այսօր կարող են առաջանալ, բայց դրանք սրտին մոտ ընդունել չարժե: Այն, ինչ խնդիր է թվում, իրականում միայն թյուրիմացություն կլինի, որը շատ շուտով պարզապես կմոռացվի: Կարող են տարաձայնություններ առաջանալ մտերիմների հետ, սակայն խոսքը հազիվ թե սկզբունքային բաների մասին լինի: Ամենայն հավանականությամբ բանը մանրուքների մեջ կլինի, և դուք արագ կհասկանաք դա:

Օրը հրաշալի է պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու, հոգսերից շեղվելու համար: Լավ է, եթե ձեզ ընկերակցեն մտերիմները. այդպես և՛ ժամանակն ավելի ուրախ կանցնի, և՛ հարաբերություններին օգուտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կդասավորվի, եթե անհնարինը չպահանջեք ո՛չ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Իրատես եղեք ու անպայման կգտնեք արագ անհրաժեշտ արդյունքի հասնելու ձևը, կլուծեք այն խնդիրը, որի շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտորում:

Լավ է չշտապեք գնումների ու գործարքների հարցում: Այսօր ինչքան զգույշ վարվեք գումարի հետ, այնքան լավ: Ցանկացած կարևոր զրույց արժե հետաձգել երեկոյան. հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելն ու հասկանալը, թե ինչ են նրանք իրականում ուզում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք ապագային լավատեսությամբ կնայեք: Դա կօգնի հաղթահարել դժվարությունները, ոչ միանշանակ իրավիճակում չշփոթվել, խոչընդոտների առաջ էլ չնահանջել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական էր թվում:

Օրը հարմար կլինի մտածելու համար, թե ինչ եք անելու հաջորդ շաբաթ: Հիմա դուք կհասկանաք, թե ինչով արժե զբաղվել երկուշաբթի, իսկ ինչը կարող է սպասել: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք լուծել ընտանեկան խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը հենց առավոտվանից անցեք. այդպես ամեն ինչ կհասցնեք: Արժե սկսել ամենաբարդից. աստղերը կօգնեն նման առաջադրանքները լուծելիս: Ինչքան օրն առաջ գնա, այնքան կդժվարանա կենտրոնանալը, այնքան կմեծանա սխալների, թյուրիմացությունների ու խառնաշփոթի հավանականությունը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգստի, զվարճանքների ու հաճելի շփումների համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Նույնիսկ եթե վաղուց չեք հանդիպել, խոսելու բան, միևնույնն է, կունենաք, զրույցը անկաշկանդ ու հետաքրքիր կանցնի: Օգտակար կլինի անցյալը հիշելը. դա կօգնի այլ կերպ նայել նրան, ինչ տեղի է ունենում հիմա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է նոր գործերի համար: Դուք դրանց ոգևորությամբ կանցնեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Դիտողունակությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը թույլ կտան նույնիսկ փոքրիկ սխալներ չանել, խուսափել թյուրիմացություններից ու անհասկացողությունից: Սկզբում շրջապատողներին կարող է թվալ, թե դուք չափազանց լուրջ եք տրամադրված ու դատարկ բաներից եք կառչել, բայց ավելի ուշ նրանք կհասկանան, որ նման մոտեցումն արդարացված է:

Կարող եք մտերիմների հետ խոսել կարևոր բաների մասին, քննարկել այն հարցերը, որոնց պատճառով վերջերս վեճեր շատ են եղել: Այս անգամ կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ստանձնած ամեն ինչին պատասխանատու մոտենալ: Գործերին հենց նման վերաբերմունքը թույլ կտա խուսափել սխալներից ու ցավալի թյուրիմացություններից, ինչպես նաև տարաձայնություններից: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետով են հետաքրքրվել: Չի բացառվում՝ հենց այդ մարդիկ ձեր ամենահուսալի համախոհները դառնան:

Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այն, թե ինչպես դրանք կզարգանան, շատ բանով պայմանավորված կլինի նախաձեռնող լինելու ձեր ցանկությունից ու պատրաստակամությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2019 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0