Աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող աստղերը, որոնք այլևս կենդանի չեն
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2146 | 20:00 | |
Ցանկը հրապարակել է Forbes ամսագիրը։ Այստեղ տեղ են գտել աստղեր, որոնք անգամ մահանալուց հետո շարունակում են մեծ գումարներ վաստակել։ 5. Բոբ Մարլի Եկամուտ՝ 20 միլիոն դոլար Հայտնի երաժիշտի ստեղծագործությունները ԱՄՆ-ում լսել են շուրջ 1 միլիարդ անգամ։ Այսքան հայտնի լինելու շնորհիվ մեծ թափ է ստանում House of Marley անվան տակ արտադրվող ականջակալների, նվագարկիչների և այլ սարքերի վաճառքը։ 4. Արնոլդ Պալմեր Եկամուտ՝ 30 միլիոն դոլար Ամերիկացի ամենահայտնի պրոֆեսիոնալ գոլֆիստն այսօր նույնպես շարունակում է գումար վաստակել շնորհիվ MasterCard-ի և Rolex-ի հետ համագործակցության։ Նրա անունն են կրում նաև Arizona և MolsonCoors արտադրողների որոշ ըմպելիքներ։ 3. Չարլզ Շուլց Եկամուտ՝ 38 միլիոն դոլար Ամերիկացի ծաղրանկարիչը և Սնուպի հայտնի կերպարի հեղինակն իր եկամուտները կրկնապատկել էր 70-ական թվականների սկզբին։ Այս տարի ավարտվում է նրա լիցենզավորված պայմանագիրը Met Life-ի հետ, որը Սնուպիի նկարներն օգտագործում էր իր գովազդներում։ 2. Էլվիս Փրեսլի Եկամուտ՝ 39 միլիոն դոլար Երգչի տունը, որն ավելի հայտնի է «Գրեյսլենդի տարածք» անվանումով, տարեկան ընդունում է ավելի քան 500 հազար այցելուի, իսկ մոտ ժամանակներս նախատեսվում է նկարահանել ֆիլմ նրա մասին, որի ռեժիսորը լինելու է Բազ Լուրմանը։ Ֆիլմում Փրեսլիի կերպարը մարմնավորելու է Թոմ Հենքսը։ 1. Մայքլ Ջեքսոն Եկամուտ՝ 60 միլիոն դոլար Արդեն 7 տարի է՝ Ջեքսոնը գլխավորում է մահանալուց հետո ամենամեծ եկամուտ ունեցող աստղերի ցանկը։ Փոփ երաժշտության արքայի այս տարվա եկամտի հիմնական մասը գոյացել է Լաս Վեգասում կայացած շոուից, Mijac Music երաժշտական կատալոգից և Sony-ի հետ երկարաժամկետ պայմանագրից։ |
|