ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Առյուծների համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 12612 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Առյուծ կնոջ համատեղելիությունը

Կին Առյուծ-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կիրք ու փայլ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս վառ միության մեջ ամեն ինչ մեծ քանակությամբ կա՝ և՛ սեր, և՛ հույզեր, և՛ ամբիցիաներ։ Բացի ընդհանուր հայացքներից ու ձգտումներից, այս կապին ամրություն է հաղորդում նաև լավ սեռական համատեղելիությունը։ Ակտիվ Խոյի ու կին Առյուծի միջև կիրքը ժամանակի ընթացքում կարող է աճել՝ ստիպելով նրանց ավելի գնահատել մեկը մյուսին։

Այս զույգը չի կարելի դասել հանգիստ ռիթմով ընտանիքների շարքին։ Ե՛վ տղամարդ Խոյի, և՛ կին Առյուծի համար կարևոր են աշխատանքն ու կարիերան, փառքն ու առաջատար լինելը, և այս ամենը արտացոլում է գտնում ոչ միայն նրանց աշխատանքի մեջ, այլ նաև ընտանիքում։ Կարևորն այն է, որ նրանց ընտանեկան ամբիցիաների պայքարը շատ լուրջ չլինի ու ժամանակի ընթացքում դիմակայության չվերածվի։ Իսկ մնացած ամեն ինչում նրանք միասին երջանիկ ու վառ կյանք ապրելու բոլոր շանսերն ունեն։


Կին Առյուծ-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Սեր և ամբիցիաներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Սա բավականին հաճախ հանդիպող միություն է, քանի որ ակտիվ կին Առյուծն ու համառ Ցուլը շատ բաներում նման են իրար։ Եվ թող արտաքինից դա այնքան էլ նկատելի չլինի (չէ՞ որ իրենց նպատակների հասնելու համար նրանք տարբեր ուղիներ են ընտրում), կարևորն այն է, որ նրանք կյանքից միևնույն բանն են ուզում։ Ամբիցիոզ Առյուծը կարողանում է ընտանեկան բույնը իսկական դղյակի վերածել, իսկ Ցուլը հաճույքով նրան գումար է տալիս դրա համար։ Այս ամենը նրանց հարաբերությունները ամուր ու կայուն է դարձնում։

Բացի այդ, գեղեցիկը գնահատող Ցուլն ու զգայուն Առյուծը լավ սեռական համատեղելիություն ունեն, և ցանկության դեպքում և՛ գործերում, և՛ տնտեսությունը վարելիս, և՛ ցանկացած խնդիր լուծելիս հեշտությամբ ընդհանուր լեզու են գտնում։ Այս միությունը իդեալական դարձնել խանգարում է միայն ընտանիքում առաջատար լինելու համար պայքարը։ Այն այս կապին հմայք ու սրություն է հաղորդում, բայց ժամանակ առ ժամանակ նրանց հարաբերությունները կարող է վտանգի տակ դնել։


Կին Առյուծ-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ամեն ինչ կամ ոչինչ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Երկվորյակը նպատակասլաց ու անկայուն է, իսկ կին Առյուծը՝ գործնական ու հպարտ։ Ցավոք, այս զույգի մասին դժվար է ասել, որ նրանք հարմար են մեկը մյուսին։ Համատեղ կյանքի մասին խոսելիս նրանք չափազանց տարբեր իմաստ են դրա մեջ դնում, չափազանց տարբեր ազատություններ են նախատեսում կողակցի ու իրենք իրենց համար։ Սիրային հանդիպումների ու քաղաքացիական ամուսնության համար դա բավական է, բայց ամուր, երկարատև հարաբերությունների համար՝ ոչ միշտ։ Այդ իսկ պատճառով այս միությունը, որպես կանոն, այնքան էլ ամուր չէ։

Քանի որ Երկվորյակը մտադիր չէ զոհել իր ազատությունը, իսկ հպարտ Առյուծը մտադիր չէ ներել դավաճանությունը, ապա հաճախ ամենը բաժանությամբ է ավարտվում։ Որպեսզի դա տեղի չունենա, Երկվորյակները պետք է վերանայեն ազատ կյանքի հանդեպ իրենց հայացքները։


Կին Առյուծ-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Ածելիի սուր ծայրով
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս բարդ միության մեջ զգուշավոր Խեցգետնին, որպես կանոն, մի ողջ շարք տպավորություններ է երաշխավորված։ Մի կողմից, նրա համար շատ հաճելի է վառ Առյուծի՝ իր անձին ուղղված ուշադրությունը։ Նա կարող է հմայվել Առյուծի ճաշակով ու նույնիսկ նրա համար փոխել կյանքի սովորական ռիթմն ու ժամանակ առ ժամանակ երեկույթների մասնակցել։ Սակայն Առյուծի չմտածված ծախսերը խնայող Խեցգետնին վախեցնում են։ Նա տեսնում է, թե ինչպես է իր ողջ կապիտալն աչքի առաջ հալվում, և հաճախ դա նրանց կոնֆլիկտների ու բաժանության պատճառն է դառնում։

Բացի այդ, ինչպես էլ որ Խեցգետինը ջանա, նրա համար շատ դժվար է հասնել Առյուծին։ Սրա պատճառով այս երկուսը հաճախ հիասթափվում են իրարից։ Խեցգետինը հասկանում է, որ իրեն ավելի տնտեսվար ու տնային կին է պետք, իսկ Առյուծը սկսում է ավելի ինքնուրույն, ակտիվ ու առատաձեռն զուգընկեր փնտրել։


Կին Առյուծ-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկու տարերքների ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Երկու ազնվացեղ Առյուծների այս վառ կապը կարելի է բնութագրել որպես «սեր-ընկերություն», «սեր-համագործակցություն», բայց դա չի նշանակում, որ դրանում սերը բավարար չի լինի։ Պարզապես երկու Առյուծների մոտ առաջին պլանում կհայտնվեն ոչ թե լուսնի տակ սիրային հառաչանքները, այլ փոխհասկացողությունը, աջակցությունը ու հոգևոր միասնությունը։

Երկու Առյուծ շատ լավ են զգում իրար հետ։ Սեռական առումով նրանք շատ հարմար են իրար։ Առյուծները վառ զույգ են կազմում, նրանք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն ու երկար տարիներ միասին ապրելու բոլոր շանսերն ունեն։ Ճիշտ է, համատեղ կյանքում նրանք կարող են պայքարել ընտանիքում առաջատարի դերի համար, և դա ժամանակ առ ժամանակ կարող է վերաճել աղմկոտ հարաբերություններ պարզելու, սակայն այս միության մեջ բոլոր դեպքերում առավելություններն ավելի շատ են, քան թերությունները։

Եթե Առյուծ տղամարդու համար սա առաջին կամ նույնիսկ երկրորդ ամուսնությունն է, ապա մեծ հավանականություն կա, որ այն վերջինը չի լինի։ Ոչինչ չես կարող անել։ Տղամարդ Առյուծը անհրաժեշտություն է զգում, որ իրեն պաշտամունքով նայեն (ու ցանկալի է ներքևից վերև), բայց այդ նույնը ուզում է նաև կին Առյուծը։ Նրանց ամբիցիաների պայքարը ժամանակի ընթացքում կարող է բաժանման պատճառ դառնալ, և բոլոր դեպքերում այս հարաբերությունները նրանք երկար կհիշեն։


Կին Առյուծ-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Հաճելի կախվածություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Սրանք շատ տարօրինակ հարաբերություններ են, բայց կյանքում այնքան էլ հազվադեպ չեն։ Ակտիվ կին Առյուծը սիրում է ուշադրության կենտրոնում լինել, իսկ աշխատասեր տղամարդ Կույսը տանել չի կարողանում ժամանակ վատնելն ու նույնիսկ ավելորդ բառերը։ Նրանք երկու բևեռների նման տարբեր են, բայց, միևնույն է, ձգում են իրար։

Եթե տղամարդ Կույսը ինչ-ինչ պատճառներով որոշում է, որ Առյուծն իր երկրորդ կեսն է, նա ամեն ինչ կանի վերջինիս սիրտը գրավելու համար։ Ճիշտ է, Առյուծի՝ գումարի հետ թեթևամտորեն վարվելը չի կարող նրան չանհանգստացնել, սակայն նա պատրաստ է նույնիսկ դրա հետ հաշտվել։ Այս դեպքում Կույսը պատրաստ է մի քանի տեղ աշխատել ընտանիքն ապահովելու ու Առյուծին կյանքը վայելելու հնարավորություն տալու համար։ Առյուծն էլ, իր հերթին, ունակ է գնահատել Կույսի հավատարմությունն ու ինքնազոհությունը՝ թույլ տալով վերջինիս իր կյանքն ավելի երջանիկ դարձնել։


Կին Առյուծ-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Պոտենցիալների տարբերություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս միությունը կարող է երկարատև լինել, բայց այնքան էլ ամուր չէ։ Համատեղ կյանքում կին Առյուծը սովորաբար շատ է ճնշում Կշեռքին՝ մեղադրելով նրան ամեն ինչում՝ սկսած բնակարանում անկարգությունից, վերջացրած գումար չլինելով ու գործերում անհաջողություններով։ Առյուծը սովոր է ճոխ ապրել, ոչ մի բանում իրեն չսահմանափակել, իսկ Կշեռքին, որպես կանոն, դուր չեն գալիս մեծ ծախսերն ու բացի այդ, նա բավականին անտարբեր է իր կարիերայի նկատմամբ։

Ճիշտ է, անկողնում զգայուն Կշեռքն ու Առյուծը շատ լավ լեզու են գտնում իրար հետ, բայց եթե նրանք ուզում են միասին երկար ու երջանիկ ապրել, պետք է սովորեն հաշվի առնել մեկը մյուսի հետաքրքրությունները։


Կին Առյուծ-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկու աստղ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս երկու կրքոտ, ինքնուրույն էությունների միությունը հաճախ շատ վառ է լինում։ Բայց այն շատ ավելի հարմար է սիրո, քան ընտանեկան կյանքի համար։ Ե՛վ Կարիճը, և՛ Առյուծը սովոր են առաջնորդ լինել ու հակված չեն զիջել։ Այդ իսկ պատճառով կենցաղում նրանց միջև հազվադեպ չեն կոնֆլիկտները, խանդը, ընտանիքում առաջնորդի դերի համար պայքարը։ Բայց նրանք բոլոր խնդիրներն ունակ են լուծել հիանալի սեռական համատեղելիության շնորհիվ։

Ընդհանուր առմամբ Առյուծին դուր է գալիս Կարիճի ոգեշնչվածությունն ու նպատակասլացությունը, վերջինս էլ ունակ է գնահատել Առյուծի հպարտությունն ու մաքսիմալիզմը։ Երբ Կարիճն ու Առյուծը սկսում են զիջել մեկմեկու, նրանց բուռն հարաբերությունները կարող են ամրության բոլոր քննություններն անցնել։


Կին Առյուծ-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Կյանքից ամեն ինչ վերցնելու ունակություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս միությունը բավականին հաճախ է հանդիպում ու հեռանկարային է։ Կյանքը սիրող Աղեղնավորն ու վառ Առյուծը շատ ընդհանուր բան ունեն։ Նրանք երկուսն էլ ատում են միայնությունն ու լռությունը և ունակ են իրենց համատեղ կյանքը տոնի վերածել։ Նրանք միասին հաճույքով երեկույթների ու թատրոն կգնան, հյուրեր կընդունեն, կճամփորդեն ողջ աշխարհով։

Աղեղնավորի առատաձեռնությունը, որպես կանոն, Առյուծին շատ է դուր գալիս։ Շատ անկախ լինելով՝ նա ինքն էլ Աղեղնավորին որոշակի սահմաններում ազատություն կտա ու երբեմն նույնիսկ պատրաստ կլինի աչք փակել վերջինիս տարվածությունների վրա։ Բացի այդ, Աղեղնավորն ու Առյուծը հրաշալի սիրեկաններ են։ Միասին նրանք շատ լավ են զգում։


Կին Առյուծ-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ճանապարհ դեպի բարձունք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միությունը բավական հաճախ է հանդիպում։ Համառ Այծեղջյուրին ու ակտիվ Առյուծին միավորում է փառասիրությունն ու մեծ բարձունքների հասնելու ձգտումը: Որպես կանոն, Այծեղջյուրին շատ հաճելի է վառ Առյուծի ուշադրությունը, որը կարողանում է իրեն հասարակության մեջ ճիշտ մատուցել ու միաժամանակ օգնել իրեն կարիերա անել։ Ամբիցիոզ Այծեղջյուրի համար դա շատ կարևոր է։ Առյուծն էլ իր հերթին Այծեղջյուրի մեջ մեծ պոտենցիալ է տեսնում, որը հաճույքով կօգնի կյանքի կոչել։ Այս պլանում երկուսն էլ տրամադիր են լուրջ հարաբերությունների ու ամուսնության։

Կին Առյուծն այնքան էլ չի սիրում տնային գործերով զբաղվել, փոխարենը պատրաստ է պարբերաբար աղմկոտ հարաբերություններ պարզել, ինչը հաճելի չի լինի Այծեղջյուրին։ Որպեսզի նրանց կապն ամուր լինի, նրանք պետք է սովորեն զիջել մեկմեկու ու տնային տնտեսուհի վարձել։


Կին Առյուծ-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ոչ երկրային ձգողություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Էքսցենտրիկ Ջրհոսին ու ակտիվ Առյուծին շատ բան է միավորում, բայց շատ բան էլ բոլորովին ձեռնտու չէ։ Նրանք միասին կարող են փայլել երեկույթներին, նրանց մոտ զարգացած է գեղեցիկի զգացումը։

Ջրհոսը անկեղծորեն հիանում է Առյուծի փայլով ու ճաշակով, վերջինս էլ շատ գնահատում է Ջրհոսի բազմաթիվ տաղանդները, նրա անկանխատեսելի լինելն ու մշտապես զարմացնելու ունակությունը; Միայն թե կենցաղում կին Առյուծը հաճախ դժգոհ է լինում Ջրհոսի՝ կարիերայի ու գումարի հանդեպ անտարբեր վերաբերմունքից։ Եթե վերջինիս ֆինանսական գործերը հարթ չեն, դա կարող է կոնֆլիկտների պատճառ դառնալ ու բերել բաժանման։ Այս զույգի համար իդեալական տարբերակ կլինի գումարի մասին ընդհանրապես չմտածելը։ Միայն այդ դեպքում նրանց վառ կապը կարող է երկար տարիներ գոյություն ունենալ։


Կին Առյուծ-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Գործնական մոտեցում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս միությունը շատ հազվադեպ է հանդիպում։ Երազող Ձկների ու ակտիվ Առյուծի ճանապարհները համարյա երբեք չեն հատվում։ Միակ բանը, որը նրանց կարող է միավորել, գեղեցիկի բնածին զգացումն է, որը Ձկների մոտ շատ ավելի է զարգացած։

Համատեղ կյանքում Առյուծին ձեռնտու չէ Ձկների՝ կարիերայի ու գումարի հանդեպ անտարբերությունը, ինչպես նաև նրա՝ կյանքը կազմակերպելու, հունի մեջ գցելու ցանկության բացակայությունը։ Շատ հաճախ այս ամենը ընտանեկան կոնֆլիկտների է հանգեցնում։

Եթե տղամարդ Ձկները հարուստ է, ապա նրա թերությունները Առյուծի համար կարող են առավելություններ դառնալ։ Նա որքան կուզենա, կծախսի գումարը, կղեկավարի նրա գործերն ու ընտանիքի գլխավորը կլինի, իսկ նման մանրուքները Ձկներին դժվար թե անհանգստացնեն։ Ավելին, այս տարբերակը Ձկների համար էլ իդեալական է։ Այս դեպքում նրանց ամուսնությունը կարող է երկար տևել։


Առյուծ տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Առյուծ-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հասնել երկնքին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս վառ ու գեղեցիկ զույգի կյանքում հույզերը շատ ուժեղ են։ Ե՛վ տղամարդ Առյուծը, և՛ կին Խոյը ուժեղ, էքսցենտրիկ բնավորություն ունեն։ Նրանց շատ բան է միավորում՝ երկուսն էլ տանել չեն կարողանում ձանձրալի ու միապաղաղ կյանքը, երկուսն էլ ձգտում են փառքի ու ճանաչման։ Հասարակության մեջ այս զույգն ունակ է փայլել, իսկ աշխատանքի մեջ՝ շրջապատին ոգևորությամբ վարակել։ Համատեղ կյանքում նրանք իրար անմոռանալի կրքոտ պահեր կպարգևեն, բայց հարաբերություններ պարզելն էլ նույնքան բուռն ու կրքոտ կլինի։

Եվ չնայած հպարտ կին Խոյը մտադիր չէ ամեն հարցում ենթարկվել սեփականատիրական զգացումներ ունեցող Առյուծին, ամուսնության մեջ նա պատրաստ է առաջատար դիրքը թողնել Առյուծին (սա Առյուծների համար պարտադիր պայման է)։ Փոխարենը Առյուծը համապատասխանում է ուժեղ տղամարդու նրա իդեալին, այդ իսկ պատճառով, չնայած ամբիցիաների պայքարին, ընդհանուր գծերով նրանք հարմար են իրար։


Տղամարդ Առյուծ-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կիրք և քնքշություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Որպես կանոն, սա շատ ամուր միություն է, որում երկուսից յուրաքանչյուրը ինքնաիրացվում է։ Առյուծը ակտիվ հասարակական կյանք է վարում, այդ նույն ժամանակ կին Ցուլը նրան ամուր հենարան է ապահովում՝ իրեն նվիրելով տանն ու ընտանիքին։ Ե՛վ տղամարդ Առյուծը, և՛ կին Ցուլը սիրում են մարմնային հաճույքները՝ լինի դա ուտելիքը, քունը, թե սեքսը, այնպես որ՝ նրանց սեռական համատեղելիությունն էլ լավն է։

Ընդհանրապես Առյուծի համար կնոջ իդեալը նա է, ով հաճույքով տանը առաջատարի դերը հանձնում է իրեն, միևնույն ժամանակ հիանալի տնտեսուհի է ու մեղմ բնավորություն ունի։ Այս ամեն ինչով օժտված է կին Ցուլը, և նա բառիս բուն իմաստով Առյուծի համար գանձ է։

Կին Ցուլը խնայող է, և նրան կարող է դուր չգալ Առյուծի անփույթ վերաբերմունքը գումարի հանդեպ, միայն թե նա պատրաստ է հաշտվել դրա հետ՝ հիշելով, որ Առյուծը ոչ միայն ծախսելու, այլ նաև փող աշխատելու շատ լավ ունակություններ ունի։

Այլ կերպ ասած՝ սա համարյա իդեալական միություն է, որում ամեն ինչ կա՝ սեր, հոգատարություն, փոխհասկացողություն և դերերի հստակ բաշխում։


Տղամարդ Առյուծ-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Իդեալի հետևից
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Հաճախ այս միությունը Առյուծի համար իսկապես ճակատագրական է դառնում, քանի որ նրա ընտանիքի իդեալը տուն կառուցելն է։ Իսկ այդ նույն ժամանակ կին Երկվորյակը այնքան էլ չի ձգտում տնտեսություն վարել ու ամուսնությամբ կապվել։

Հարաբերությունների սկզբում Առյուծի համար դժվար չէ իր արքայական հմայքի շնորհիվ գերել Երկվորյակին, բայց հետո նրա համար կարող է իսկական անակնկալ դառնալ այն, որ նա ամենևին չի պատրաստվում հրաժեշտ տալ իր ազատությանը։ Սրա պատճառով նրանց հարաբերությունները կարող են իսկական որսի վերածվել։ Անկախ կին Երկվորյակը ապրում է իր կյանքով, իսկ Առյուծը նրան իր սեփականությունն է համարում ու փորձում է ամեն գնով նրան ներշնչել այդ միտքը։ Այս դեպքում անդադար կոնֆլիկտները ու հարաբերություններ պարզելը նրանց կյանքի անբաժան մասը կդառնան։
Եթե Առյուծն ու կին Երկվորյակը արդեն բավական հասուն տարիքում են, նրանց հարաբերություններն ավելի խաղաղ կլինեն ու կարող են ամուր ընտանիքի ստեղծման հանգեցնել։


Տղամարդ Առյուծ-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Ներդաշնակություն ու հասկացողություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Նույնիսկ եթե տվյալ պահին ո՛չ Առյուծը, ո՛չ էլ Խեցգետինը չեն մտածում ընտանեկան կյանքի մասին, բոլոր դեպքերում երկուսն էլ ողջ կյանքում ձգտում են դրան, այնպես որ՝ այս միությունն այնքան էլ վատ տարբերակ չէ նրանց համար։ Եվ չնայած կին Խեցգետնին ու տղամարդ Առյուծին իրար նման չես անվանի, նրանց միավորում են ոչ միայն ամուսնության հանդեպ հայացքները, այլ նաև՝ գործնականությունը ու հաստատունության հանդեպ սերը։

Կին Խեցգետինը ընտանիքում չի ձգտում գլխավորի դերին, և ինքնասիրահարված Առյուծի համար այս իմաստով նա իսկական ձեռքբերում է։ Սովորաբար նրանց ամուսնության մեջ պարտականությունները հստակ բաշխված են։ Ճիշտ է, Առյուծը այնքան էլ գոհ չէ իր կնոջ տանը նստելու սովորույթից, քանի որ ինքը շատ սիրում է երեկույթներն ու հասարակության մեջ փայլելը։ Բայց այս միության մեջ կա ամենը, ինչ անհրաժեշտ է հաջող ամուսնության համար՝ և՛ կիրք, և՛ ընտանեկան արժեքների հանդեպ հարգանք, և՛ նույնիսկ իրար հասկանալու ցանկություն։ Եվ չնայած վերջին պայմանը շատ զույգերի մոտ ֆանտաստիկայի ոլորտից է, տղամարդ Առյուծն ու կին Խեցգետինը կանոնից երջանիկ բացառություն լինելու բոլոր շանսերն ունեն։


Տղամարդ Առյուծ-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկու տարերքների ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Երկու ազնվացեղ Առյուծների այս վառ կապը կարելի է բնութագրել որպես «սեր-ընկերություն», «սեր-համագործակցություն», բայց դա չի նշանակում, որ դրանում սերը բավարար չի լինի։ Պարզապես երկու Առյուծների մոտ առաջին պլանում կհայտնվեն ոչ թե լուսնի տակ սիրային հառաչանքները, այլ փոխհասկացողությունը, աջակցությունը ու հոգևոր միասնությունը։

Երկու Առյուծ շատ լավ են զգում իրար հետ։ Սեռական առումով նրանք շատ հարմար են իրար։ Առյուծները վառ զույգ են կազմում, նրանք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն ու երկար տարիներ միասին ապրելու բոլոր շանսերն ունեն։ Ճիշտ է, համատեղ կյանքում նրանք կարող են պայքարել ընտանիքում առաջատարի դերի համար, և դա ժամանակ առ ժամանակ կարող է վերաճել աղմկոտ հարաբերություններ պարզելու, սակայն այս միության մեջ բոլոր դեպքերում առավելություններն ավելի շատ են, քան թերությունները։

Եթե Առյուծ տղամարդու համար սա առաջին կամ նույնիսկ երկրորդ ամուսնությունն է, ապա մեծ հավանականություն կա, որ այն վերջինը չի լինի։ Ոչինչ չես կարող անել։ Տղամարդ Առյուծը անհրաժեշտություն է զգում, որ իրեն պաշտամունքով նայեն (ու ցանկալի է ներքևից վերև), բայց այդ նույնը ուզում է նաև կին Առյուծը։ Նրանց ամբիցիաների պայքարը ժամանակի ընթացքում կարող է բաժանման պատճառ դառնալ, և բոլոր դեպքերում այս հարաբերությունները նրանք երկար կհիշեն։


Տղամարդ Առյուծ-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Մյուսներից տարբերվող
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս տարօրինակ, բայց ամուր կապի մեջ զուգընկերներից յուրաքանչյուրը, որպես կանոն, իրենից ներկայացնում է այն բաց մասնիկը, որի կարիքը մյուսն ունի։ Առյուծը պաշտում է ծախսել, իսկ Կույսը՝ կուտակել, Առյուծը կարողանում է վերցնել, իսկ Կույսը՝ տալ․․․ Այս հարաբերությունները կարելի է իդեալական համարել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը խաղում է իրեն հատկացված դերը։

Եվ իսկապես, սեփականատիրական զգացումներ ունեցող Սռյուծը տանը հետևում է ընտանեկան ավանդույթներին։ Նա տան գլխավորն է, իսկ Կույսին գործերի այսպիսի դասավորությունը ձեռնտու է։ Նա հիանալի տնտեսուհի ու սիրող կին, հոգատար մայր կլինի՝ միևնույն ժամանակ մնալով Առյուծի ստվերում։ Բացի այդ, նա խանդոտ չէ ու հանգիստ բաց կթողնի Առյուծին ամենատարբեր միջոցառումների ու երեկույթների, որտեղ վերջինս շատ է սիրում լինել։

Միակ վատն այն է, որ չնայած այս իդեալական համակցությանը, Կույսն ու Առյուծը, լրիվ տարբեր բնավորությունների պատճառով, այնքան էլ չեն հասկանում իրար։ Էքստրավերտ Առյուծը Կույսին շատ փակ է համարում, ինչն էլ ժամանակի ընթացքում կարող է բաժանման պատճառ դառնալ։


Տղամարդ Առյուծ-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Ամերիկյան բլուրներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Հաճախ սիրառատ Առյուծի ու հեշտ սիրահարվող կին Կշեռքի հարաբերություններն այնքան էլ ամուր չեն, սակայն լինում են նաև կանոններից շեղումներ, հատկապես, եթե սա Առյուծի համար առաջին ամուսնությունը չէ։ Այդ դեպքում նա պատրաստ կլինի զիջումների։ Բացի այդ, զուգընկերների համար շատ կարևոր է աչք փակել մեկը մյուսի որոշ թուլությունների ու թերությունների վրա։ Բանն այն է, որ Առյուծն ու կին Կշեռքը շատ անկախ են ու նույնիսկ հարսանիքից հետո պատրաստ չեն հրաժեշտ տալ իրենց ազատությանը։ Նրանք կարող են իրարից շատ գաղտնիքներ ունենալ, իսկ նրանց համատեղ կյանքում քիչ չեն լինի բուռն հարաբերությունները պարզելը, որոնք նույնքան բուռն հաշտությամբ կավարտվեն։

Առյուծն ու Կշեռքը հիանալի սեռական համատեղելիություն ունեն։ Նրանք իրար հետ լավ են զգում իրար, անկեղծ հիանում են մեկը մյուսի արժանիքներով, բայց երկուսի հուզականությունը նրանց ամուսնությունն այնքան էլ ամուր չի դարձնում՝ ի տարբերություն սիրային կամ ընկերական հարաբերությունների։


Տղամարդ Առյուծ-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Մարտեր առանց կանոնների
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Սովորաբար բնավորությունների պայքարում հաղթողներ չեն լինում ու համատեղ կյանքը պայքարի համար այնքան էլ լավ մարտադաշտ չէ։ Իսկ մաքսիմալիստ Առյուծն ու կին Կարիճը իրենց հարաբերություններից կարող են ամբիցիաների իսկական պատերազմ սարքել։

Կենցաղում այս ամենը հաճախ կոնֆլիկտների ու հարաբերություններ պարզելու է բերում, ընդ որում՝ կին Կարիճն ունակ է ինքնասեր Առյուծին ավելի ցավոտ հարվածներ հասնել, քան Առյուծը նրան։ Եթե այս հարաբերությունները երկուսի համար էլ կարևոր են, նրանք պետք է մոռանան այն մասին, որ առանց համբերության ու զիջումների կարող են գլուխ հանել։ Հակառակ դեպքում սիրային ֆրոնտում միայն պարտվողներ կլինեն։


Տղամարդ Առյուծ-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ճամփորդություն կյանքի լուսավոր կողմում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Կյանքում՝ լավագույն ընկերներ, անկողնում՝ կրքոտ սիրեկաններ։ Թվում է՝ է՞լ ինչ է պետք իդեալական հարաբերությունների համար։ Իսկ իրականում ավելի շատ բան է պետք, և ինչն է ամենահետաքրքիրը, որ շփվող, լավատես տղամարդ Առյուծն ու կին Աղեղնավորը համարյա ամեն ինչ ունեն։

Նրանք ունակ են հոգ տանել մեկը մյուսի հանդեպ, աջակցել դժվարին պահերին, ընդհանուր լեզու գտնել։ Առյուծն ու կին Աղեղնավորը նույնիսկ պատրաստ են իրենց զուգընկերոջը ազատության որոշակի մաս տալ ու աչք փակել որոշ թերությունների վրա։ Եվ որ ամենակարևորն է՝ նրանք իրար լավատեսությամբ ոգևորելու արժեքավոր ունակություն ունեն։

Միակ վատն այն է, որ այս միության մեջ նրանք ընտանիքի ու ամուսնության վերաբերյալ տարբեր հայացքներ ունեն։ Առյուծը կողմ է ավանդական դիրքերին, իսկ կին Աղեղնավորը վախենում է կորցնել իր ազատությունը։ Հենց այդ պատճառով էլ այս կապն ավելի ամուր է, երբ ոչ մի պարտավորություն չկա։ Միշտ չէ, որ Առյուծի ու կին Աղեղնավորի վառ կապը դիմանում է ընտանեկան կյանքի փորձությանը։


Տղամարդ Առյուծ-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Միասնություն ու պայքար
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Քիչ հավանական է, որ այս միությունը ընդհանրապես կկայանա, բայց եթե այն արդեն կայացել է, ապա և՛ ինքնասեր Առյուծը, և՛ ամբիցիոզ կին Այծեղջյուրը ստիպված են լինելու սովորել զիջել, հակառակ դեպքում նրանց հարաբերությունները թղթե տնակի նման կփլուզվեն։ Բանն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը շատ կամային, ուժեղ բնավորություն ունի և չնայած փոխադարձ ձգողականությանը՝ նրանց համար շատ դժվար է մի տանիքի տակ ապրելը։

Կենցաղում հաճախ պայքար է ընտանիքում առաջատարի դերի համար։ Եթե Առյուծն ու Այծեղջյուրը սովորեն զսպել իրենց ամբիցիաները, ապա հարաբերությունները կարող են երկարատև լինել։ Այս դեպքում կին Այծեղջյուրը կարող է ոչ միայն հրաշալի կին ու տնտեսուհի դառնալ, այլ նաև Առյուծի լավագույն ընկերը ու նույնիսկ օգնել նրան աշխատանքի ու կարիերայի հարցում։


Տղամարդ Առյուծ-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Հույզերի փոթորիկ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս հարաբերությունները դժվար թե սկսեն առաջին հայացքից սիրուց։ Երկուսի համար էլ ժամանակ է պետք, որ զգացմունքները հասունանան, փոխարենը դրանք հասունանալուց հետո արագ չեն մարի։ Առյուծն ու Ջրհոսը երկար ժամանակ կուսումնասիրեն իրար, հարաբերությունների նախապատրաստական փուլը երկար կտևի, իսկ արդեն ինքը միությունը պարզ չես անվանի։

Ակտիվ, գործնական Առյուծն ու էքսցենտրիկ, անկանխատեսելի կին Ջրհոսը չափազանց տարբեր են ձեռք ձեռքի տված խաղաղ ընտանեկան օջախ մտնելու համար։ Հակառակը՝ այս միության մեջ, որպես կանոն, մի ողջ բույլ կենդանի, վառ, անսովոր ու զարմանալի զգացմունքներ կլինեն, իսկ թե արդյոք այդ զգացմունքները ամուսնությամբ կավարտվեն, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Ցավոք, բոլոր դեպքերում այս միությունն ամուր չեք անվանի։ Կին Ջրհոսը չի ուզենա տանը նստել ու զբաղվել տնտեսությամբ, իսկ Առյուծի համար դրա հետ հաշտվելը դժվար կլինի, այնպես որ՝ նրանց ընտանեկան մակույկը կարող է բախվել կենցաղում իրար չհասկանալուն։


Տղամարդ Առյուծ-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակադրությունների միասնություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Նրանք այնքան տարբեր են, որ զարմանալի է, եթե նրանք ինչ-որ տեղ հանդիպեն կամ առավել ևս՝ ուզենան միասին լինել։ Եվ այնուամենայնիվ՝ գործնական ու ակտիվ Առյուծի ու երազկոտ կին Ձկների անհավանական միությունը հաճախ զարմանալի ամուր է լինում։ Չէ՞ որ իրարից տարբեր լինելը երբեմն իր հակառակ կողմն ունի՝ թույլ է տալիս զուգընկերներին մեկը մյուսի մեջ գտնել այն, ինչի կարիքն ունեն։

Այս միության մեջ Առյուծը կին Ձկների տեսքով սիրո ու հոգատարության օբյեկտ է ձեռք բերում, իսկ Ձկներն էլ իր հերթին պատրաստ է մաքսիմալիստ Առյուծին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա և հաճույքով նրան տրամադրել տունը կառավարելու ղեկը։

Միակ ոլորտը, որտեղ խնդիրներ կարող են ծագել, կենցաղն է։ Կին Ձկները հեռու են տնտեսուհու իդեալից, որն Առյուծը միշտ ունեցել է իր մտքում։ Ձկներին վերադաստիարակելու հույսերն անիմաստ են, այնպես որ՝ Առյուծը պետք է կամ հաշտվի դրա հետ կամ տնային տնտեսուհի վարձի, որպեսզի ամուսնությունը ճաքեր չտա։

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 12612 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/9