Արևելյան հորոսկոպի հաջողակ նշանները
| |
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 7869 | 15:00 | |
Նախաձեռնող նշաններ. Վիշապ, Կապիկ, Ձի Այս նշանների կյանքում հաջողությունն այնքան մեծ դեր չի խաղում, որքան որ նրանք կուզենային: Իսկ հաջողությունների պակասը նրանք փորձում են կոմպենսացնել աշխատասիրությամբ, համառությամբ ու կյանքի հանդեպ լավատեսական հայացքով: Վիշապի, Կապիկի ու Ձիու տարում ծնված մարդիկ ստիպված են ամեն ինչում իրենց վրա հույս դնել: Նրանք լավ հասկանում են, որ երկնքից մանանա չի թափվի իրենց համար, այդ իսկ պատճառով էլ իրենցից եկած ամեն ինչ անում են բարեկեցիկ կյանքի համար: Այս նշաններն իրենք են իրենց ճակատագրի կերտողները: Պիոներական նշաններ. Խոզ, Այծ, Աքաղաղ Այս երեք նշանների կյանքում մշտապես հետևյալ միտումն է դիտվում. սկզբում նրանք ոգևորվում են նոր գաղափարով, ամեն ինչ լավ է ընթանում, հաջողությունն էլ ուղեկից է լինում գործերին: Բայց որոշ ժամանակ անց նրանք կորցնում են հետաքրքրությունը սկսած գործի նկատմամբ ու նոր բան են սկսում: Խորհուրդ. որպեսզի հաջողությունը ձեզ ավելի հաճախ ժպտա, պետք է պարզապես գտնեք կյանքում ձեր տեղն ու զբաղվեք նրանով, ինչն իսկապես հոգեհարազատ է ձեզ: Երբ դադարեք տատանվել, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ճակատագրական նշաններ. Վագր, Շուն և Առնետ Արևելյան հորոսկոպի համաձայն՝ ճակատագիրն անընդհատ հետապնդում է այս նշաններին: Նրանք պետք է ընտրեն իրենց ուղին, և որքան շուտ, այնքան լավ: Կյանքում նրանց օգնում է համառությունը, աշխատասիրությունը ու հաստատակամությունը: Դրանց շնորհիվ էլ նրանք կարողանում են ազդել իրենց ճակատագրի վրա ու փոխել այն: Հաջողության նշաններ. Կատու, Օձ, Ցուլ Եվ ահա այն երեք նշանները, որոնց հաջողությունը ամենից հաճախ է ժպտում: Կատուն, Օձն ու Ցուլը կարողանում են ռիսկի դիմել, կյանքի ընձեռած հնարավորությունները առավելագույնս օգտագործել ու ընդունել ճակատագրի բոլոր նվերները: Այս նշաններին հաճախ է հաջողությունն այցելում, միայն թե նրանք դա չեն էլ նկատում: Հաջողությանը չվախեցնելու համար խորհուրդ է տրվում չդադարեցնել սեփական գլխից վեր թռչելու սովորությունը: |
|