ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Արդուկի ծննդյան օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 320 | 09:00 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 10-ին աշխարհում նշվում է Արդուկի ծննդյան օրը

  • 17-րդ դարում արդուկը ծանր մոնոլիտ սարք էր ՝ հարթ ներբանով, որը դնիում էին վառարանում ՝ տաքացնելու համար ։
  • Նման «վիթխարի» սարքով հատկապես նուրբ հագուստը արդուկելը շատ դժվար էր, և շատ թանկ արժեր։ Շուտով այն արդիականացվեց և ավելի հարմարավետ դարձավ։ Դրա համար ներքին մասում խոռոչ թողեցին, որում տեղադրվում էր տաք ածուխ, ինչի շնորհիվ այն կարող էր երկար ժամանակ պահպանել ջերմությունը: Սակայն մուրն ու ծուխը խանգարում էին աշխատանքին և փչացնում հագուստները, և ժամանակի ընթացքում նրա դիզայնը վերջնական տեսքի բերվեց՝ ավելացվելով մի ինքնատիպր ծխնելույզ:
  • Առաջին էլեկտրական արդուկն արտոնագրել է ամերիկացի Հենրի Սիլին՝ 1882 թվականի հունիսի 6-ին։ Ժամանակակից արդուկներն այնքան են արդիականացվել, որ միայն արտաքին տեսքով են հիշեցնում իրենց «ապուպապերին»։ Նրանք աշխատում են էլեկտրականությամբ, բազմակողմանի, հարմարավետ, անվտանգ և էժան են:
  • Դիտեք Արդուկի ծննդյան օրվա զվարճալի բացիկները կամ ուղարկեք ձեր «գլուխ արդուկող» ծանոթներին (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Արդուկի ծննդյան օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 320 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, Բոլոր տոները, 10 փետրվար | Վարկանիշ: 0.0/0