Արևելյան հորոսկոպի ամենաանուշադիր նշանները
| |
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 8276 | 20:00 | |
Աշխատանքի մեջ ուշադրությունը դրված առաջադրանքը հաջողությամբ լուծելու գործոններից մեկն է: Ըստ աստղագետների՝ չինական կամ արևելյան հորոսկոպի այս չորս նշաններին շատ կարճ ժամանակով է հաջողվում կենտրոնացնել ուշադրությունը: Նրանք շատ տարվող, շեղվող մարդիկ են, նրանց համար շատ դժվար է ուշադրությունը մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնացնելը: Կապիկ Միապաղաղությունը ձանձրացնում է Կապիկներին: Նրանց համար կյանքը անընդհատ փոխվող զվարճանքներն ու իրադարձություններն են: Կապիկների համար դժվար է կենտրոնանալ աշխատանքի վրա, որի ընթացքում նրանք անընդհատ շեղվում են մարդկանց, տարբեր զրույցների և այլ գործերի վրա: Չինական հորոսկոպի այս նշանը մշտապես ձգտում է նոր գիտելիքների ու փորձությունների, բայց նրան պակասում է ուշադրությունը, ինչի վրա էլ պիտի շատ աշխատի: Վագր Եվս մեկ նշան, որը չի կարողանում երկար ժամանակ մի բանի վրա կենտրոնացնել ուշադրությունը: Վագրերը «շամպայն խմելու» սիրահարներ են, իսկ հայտնի է, որ այն չեն խմում նրանք, ովքեր ռիսկի չեն դիմում: Նրանք ռիսկի են դիմում և սիրում են համարձակ արարքներ գործել: Նրանք հաջող կարիերա անելու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներն ունեն, բացի ուշադրությունից: Աստղագետները Վագրերին խորհուրդ են տալիս աշխատանքի մեջ ավելի ուշադիր լինել: Ձի Ձիերը գեղեցիկ ու բարդ իրերի հանդեպ ձգտում ունեն: Դա է պատճառը, որը գրավիչ առարկաներն ու տեսարանները կարող են շեղել Ձիուն կատարվող աշխատանքից: Նրանք հաճույքով կմոռանան իրենց աշխատանքի մասին՝ անցնելով մեկ այլ բանի, հատկապես, եթե այդ բանը շատ գրավիչ ու հետաքրքիր է: Վիշապ Վիշապները ուշադրություն շատ են սիրում ու գնահատում, բայց իրենք անուշադիր մարդկանց շարքում են: Ինչ-որ մի կարճ ժամանակ նրանք կենտրոնանում են գործի վրա, բայց հետո արթնանում է բնատուր ցրվածությունն ու սխալներ են անում: Հնարավոր է նաև մի այսպիսի տարբերակ. որ աշխատանքի ընթացքում Վիշապի ձեռքից կարծես ամեն ինչ գնա: Վիշապները սիրում են ուշադրության կենտրոնում լինել, իրենց վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը, նման պահերը նրանց համար շատ հուզիչ են: Աստղագետները խորհուրդ են տալիս նրանց ավելի կենտրոնացած լինել: |
|