ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1361 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 14-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:26-ը, վատ նշաններին պետք է շատ ուշադիր լինել և սթափ գնահատել կատարած յուրաքանչյուր քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար օր չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար: Սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կաող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները սարսափելի կլինեն:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 13:26-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերությունները խզելն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ, դիետաներ անել:



Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարեգործության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք նոր ուղի նախանշել: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին, շիլաներին ու մեղրին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ բնույթ կրեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1361 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6