ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1245 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 12-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:00-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ամաններ կոտրելը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար, բայց անհաջող է ատամնաբույժին այցելելու համար:



Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:00-ից, բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ զբաղվելը: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Սա կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու, ճշգրիտ գիտությունների օր է: Կարող եք ստամոքսի ու աղիների լվացում անել:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Հնազանդության ու սիրո ժամանակ է: Խորհուրդ է տրվում ակտիվ լինել, ինչ-որ բանով զբաղվել, օրինակ՝ աշխատել այգում կամ լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տնային գործերով: Կերակուրը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Ուտեստների մեջ շատ կանաչի օգտագործեք, ջուր քիչ խմեք: Երազներ չտեսնելն այսօր լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1245 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6