Լուսնային

Ապրիլի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը




Ապրիլի 11-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 07:31-ից՝ Խեցգետնի: 

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:05-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնարավոր է գտնեք կորած կամ գողացված իրերը: Չի կարելի պատմել վատ երազները, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդները արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 10:05-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ամաններ կոտրելը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար, բայց անհաջող է ատամնաբույժին այցելելու համար:



Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում կյանքի ուղի ընտրել, հետևել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Նախապատվությունը տվեք թեթև, բուսական սննդին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան է շատ երազներ տեսնելը:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: