ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Անսովոր կամուրջներ. Լեոնարդո դա Վինչի, Նորվեգիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2209 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Օսլոյի մոտակայքում՝ Ակերխուս քաղաքում է գտնվում Լեոնարդո դա Վինչի անունով զարմանալի կամուրջը։ Այն կարելի է եզակի ճարտարապետական կոթող համարել, իսկ հայտնի իտալացի նկարչի անունը կամուրջը պատահաբար չի ստացել։ Նրա ստեղծման պատմությունը շատ անսովոր է։ Համաձայն պատմական տվյալների՝ դեռ 1502 թվականին հայտնի նկարիչը սուլթան Բայազետ 2-րդի համար կամուրջի նախագիծ է մշակել, որի համաձայն՝ Ոսկեղջյուր ծովածոցի վրայով հնարավոր կլիներ 360 մետրանոց կամարաձև կամուրջ կառուցել։ Սակայն միջնադարյան այդ համարձակ նախագիծը անիրագործելի է համարվել։

Հարյուրավոր տարիներ անց՝ 1996 թվականին, ժամանակակից նկարիչ Վեբյորն Սանդը հայտնաբերել է Լեոնարդո դա Վինչիի գրառումները։ Հետագայում նա դարձել է Leonardo Bridge Project ֆոնդի հիմնադիրը, և հենց նրա աջակցությամբ 500 տարի անց զարմանալի կամուրջը կառուցվել է ամենաաշխույժ քաղաքային ավտոմայրուղիներից մեկի վրա։ Կամարաձև կամուրջը, որի երկարությունը ընդամենը 50 մետր է, նախատեսված է բացառապես հեծանվորդների ու հետիոտնի համար։ Կամուրջի բարձրությունը 10 մետր է։ Այն անցնում է Е-18 կարևոր մայրուղու վրայով, որը միացնում է Ստոկհոլմն ու Օսլոն։

Դա Վինչիի նախագիծը

Զարմանալի «պատմական կամուրջը» նաև մեկ այլ խորհրդանշական անվանում ունի՝ «Ոսկեղջյուր»։

Անսովոր կամուրջներ. Լեոնարդո դա Վինչի, Նորվեգիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2209 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: անսովոր կամուրջներ | Վարկանիշ: 5.0/8