Ամուսինների հորոսկոպ
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 6200 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կինը. հեշտությամբ են սիրահարվում, սակայն նույնքան հեշտությամբ էլ սառում են: Դրա հետ մեկտեղ, եթե իսկապես սիրում են, ապա դա ողջ կյանքի համար է: Փառասեր են, ամուսիններին հաջողության են մղում: Նրանց հետ շփման ժամանակ նրբանկատություն է պետք, հակված են վիրավորվել կոպտությունից ու անուշադիր վերաբերմունքից: Ամուսինը. իմաստնություն են ձեռք բերում միայն հասուն տարիքում՝ 30-ից հետո: Գրավիչ են ու շփվող, իրենց կանանց բարձրացնում են պատվանդանին, հազվադեպ են նրանց քննադատում: Երբեմն նրանց պակասում է խստությունը: Նրանք նաև հետևողական չեն ու իմպուլսիվ են գործողություններում ու խոսքերում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կինը. նրանք թեթև բնավորություն ունեն, դրա հետ մեկտեղ շատ գործնական են: Լավ տնտեսուհիներ են, տանը հարմարավետություն են ստեղծում, հոգ են տանում ամուսինների մասին, սակայն դրա համար նյութական ու բարոյական փոխհատուցում են պահանջում: Նրանցից ամուսնալուծվել կամ նրանց հետ վիճելը շատ դժվար է, եթե իրենք դա չեն ուզում: Ամուսնական կարգավիճակը այս կանանց համար շատ կարևոր է: Ամուսինը. նրանց համար սիրո մեջ հաջողություններից առավել կարևոր է ամուսնությունը: Լավ ամուսիններ են՝ հուսալի, հավատարիմ, իսկական տանտերեր են իրենց տանը: Դրա հետ մեկտեղ քչախոս են ու կասկածամիտ: Երբեմն կարող են ձանձրալի լինել, փոխարենը հիմնավոր են ամեն ինչում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կինը. նրանք կանացի են, հնարամիտ, առաջին տեղում դնում են գեղեցկությունն ու սերը, նոր միայն՝ տունը: Լավ մայրեր են, երեխաների համար կարող են մարել սեփական հույզերը: Պահանջկոտ են ամուսնության նյութական կողմի հանդեպ: Կարող են թեթևամիտ տպավորություն թողնել, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հեշտությամբ ու հաճույքով են հյուրեր ընդունում, լավ տնտեսուհիներ են: Ամուսինը. նրանց կարգախոսն է՝ սերը խաղ է: Զարգացած մտավոր ունակություններ ունեն, տպավորվող են: Սիրում են սիրախաղը, սակայն ֆիզիկական դավաճանությունը նրանց համար ոչինչ չարժե, հոգեպես շատ կապված են իրենց կանանց: Տանել չեն կարողանում վեճերը, հսկողությունն ու ազատության ցանկացած սահմանափակում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կինը. նրանք իդեալական, հավատարիմ կանայք ու մայրեր են: Հաճախ երեխաներին ամուսիններից շատ են սիրում: Հիանալի տանտիրուհիներ են, կրքոտ սիրուհիներ, սակայն շատ խանդոտ են, սեփականատիրական զգացումներ ունեն: Հիանալի են պատրաստում, նրանց տունը միշտ հարմրավետությամբ ու համեղ ուտելիքների բույրով լի է: Գրավիչ ու խելացի զրուցակիցներ են հյուրերի համար, խնայող տանտիրուհիներ են: Ամուսինը. նրանց համար կյանքն իմաստ չունի առանց սիրո, ամբողջովին տրվում են կրքերին ու զգացմունքներին: Փոփոխական տրամադրությունը հաճախ փոխանցվում է երեխաներին ու կնոջը: Հաճախ ընտանիքին նվիրված, օրինակելի ամուսիններ են: Սիրելի կանայք նրանց համար մշտապես ներշնչանք են հանդիսանում ու մղում են ակտիվ աշխատանքի: Նվիրված են, սակայն կարող են շատ խնայող լինել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կինը. այս կանայք շատ գրավիչ են ու կրքոտ: Լավ տանտիրուհիներ ու խոհարարուհիներ են, պատասխանատվության մեծ զգացում ունեն, սակայն իրենց անձի հանդեպ մշտապես մեծ ուշադրություն են պահանջում: Պահանջկոտ են կյանքի նյութական կողմի հանդեպ: Եթե ամուսնու հետ հարաբերությունները չեն ստացվում, կարող են ամբողջովին նվիրվել երեխաներին: Նրանք իրենց հիանալի են դրսևորում հավաքույթներին, լավ դաստիարակներ են ոչ միայն երեխաների, այլև իրենց ամուսինների համար: Ամուսինը. նրանք ռոմանտիկ են, սակայն կնոջից իրենց անձի հանդեպ պաշտամունք են ակնկալում: Առատաձեռն են, սիրում են նվերներ անել: Կարող են տունը փոխարինել հասարակական կյանքով. նստակյաց կյանքը նրանց հատուկ չէ: Մեծահոգի են, սակայն նաև շատ խանդոտ են, հաճախ սենտիմենտալ են: Միշտ պաշտում են իրենց երեխաներին, նույնիսկ եթե կանանց հետ հարաբերությունները ներդաշնակ չեն լինում: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կինը. նրանց վերլուծական միտքը գերակշռում է հույզերի վրա: Չափից դուրս տարված են սեփական առողջությամբ ու տան մաքրությամբ: Շատ ուշադիր են ամուսինների, երեխաների հանդեպ, հոգատար ու խնայող տանտիրուհիներ են: Ռացիոնալ են ամեն ինչում: Ամուսնու մեջ հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, որ կինը սառն է իր հանդեպ, սակայն դա այդպես չէ, ուղղակի Կույսերին հատուկ է որոշակի ցինիզմը: Ամուսինը. երկակի ու հակասական անձնավորություններ են. սառնությունը համադրվում է սենտիմենտալության հետ: Շատ են վախենում քննադատությունից: Լավատես են, հաճախ աստվածացնում են կնոջը: Եթե գտնում են մեկին, ով լիովին հասկանում է նրանց էությունը, անմնացորդ նվիրվում են ընտանիքին: Շատ են սիրում երեխաներին, միշտ զբաղվում են նրանցով: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կինը. նրանք սենտիմենտալ են, կանացի, սիրում են, երբ իրենց մեծարում են: Հակառակ դեպքում կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Խանդոտ են, հաճախ առաջին տեղում կարող են դնել տան հարմարավետությունը, հետո՝ նոր միայն սերը: Միշտ երազում են հարուստ ամուսնու մասին, չեն ամուսնանա այդ իմաստով անհեռանկար մարդու հետ: Տղամարդը. նրանք երևի թե ամենից հավատարիմ ամուսիններն են: Երջանիկ են, երբ գնահատում են իրենց զգացմունքները, սակայն դրա հետ մեկտեղ մեծ պահանջներ են ներկայացնում ընտանեկան կյանքին: Ժամանակ առ ժամանակ նրանց պետք է ուշադրությամբ շրջապատել: Չափից դուրս փառասեր են: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կինը. այս կանայք ակտիվ են, նրանց հակացուցված է կյանքի միօրինակ ռիթմն ու հոսանքով գնալը: Կրքոտ են, զգայուն, չեն ներում դավաճանությունը: Երեխաներին դիտում են որպես սիրո շարունակություն: Շատ նվիրված են երեխաներին ու ամուսիններին. միայն մի պայմանով, որ նրանք չդավաճանեն: Կարող են հետևել տան մաքրությանը, սակայն այնքան էլ չեն սիրում պատրաստել: Ամուսինը. այս տղամարդիկ իշխող են, սիրուն անմնացորդ են տրվում: Անհաջող ամուսնության դեպքում կարող են դաժան լինել: Սեփականատիրական զգացում ունեն, խանդոտ են: Սակայն կարող են կյանքի բոլոր հաճույքները փոխարինել ընտանեկան կյանքով, հանուն կնոջ ու երեխաների՝ պատրաստ են ինքնազոհաբերման: Շատ կապված են երեխաների հետ, որպես կանոն կարողանում են նյութապես ապահովել ընտանիքը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կինը. նրանք մյուս կանանցից ավելի քիչ են ռոմանտիկային հակված: Իրենց ամուսինների համար նրանք առաջին հերթին լավ ընկերներ են: Հյուրասեր տանտիրուհիներ են: Ամուսնուց առաջին հերթին իրենց համար լիակատար ազատություն են պահանջում: Գնահատում են ընտանեկան հարմարավետությունը, չեն հանդուրժում խանդը՝ իր բոլոր դրսևորումներով: Ամուսինը. բարեհոգի ու շփվող են: Սիրո մեջ անկեղծ են, սակայն ընտանեկան օջախը նրանց համար միշտ չէ, որ առաջին տեղում է (ի տարբերություն աշխատանքի): Կնոջից իրենց համար լիակատ ազատություն են պահանջում, ինչպես նաև սպասում են, որ կինը կկիսի իրենց հետաքրքրությունները: Հիանալի հայրեր են: Հաճախ երեխաներին իրենց հետ հանգստի են վերցնում, հատկապես, եթե ակտիվ հանգիստն են նախընտրում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կինը. նրանք ձգտում են ազդեցիկ ու գործնական ամուսիններ ունենալ: Բայց դրա հետ մեկտեղ նրանք հավատարիմ են, չեն հանդուրժում քննադատությունը, սակայն իրենք քննադատող են: Ընտանիքը համարում են սիրո գլխավոր ապացույցը: Մի փոքր ագրեսիվ են տնեցիների հանդեպ: Ամուսինը. նրանք շատ գործնական են, չեն հանդուրժում միայնությունը: Հուսալի են, ձգտում են տանը առաջատարի դերը ստանձնել: Քչախոս են, զգացմունքներն արտահայտում են ավելի շատ գործով, քան խոսքով: Սերը հավասար բաժանում են կնոջ ու երեխաների միջև. ոչ ոք առանց ուշադրության չի մնում: Ընտանիքում ձգտում են գլխավորը լինել, նույնիսկ եթե աշխատանքի մեջ այդպիսին չեն: Կարող են նաև պատրաստել, եթե պայմաններն են այդպես պահանջում: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կինը. նրանք մեծ պահանջներ են ներկայացնում ընտրյալին, կայունության են ձգտում: Սիրող մայրեր ու լավ տնտեսուհիներ են, սիրում են լավ խոհանոցը: Մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների հոգեբանական կողմին: Կասկածամիտ չեն, սակայն պահանջկոտ են կյանքի նյութական կողմի հանդեպ: Եթե ամուսինը քիչ է աշխատում, կարող են իրենց դժբախտ զգալ նրա հետ: Հյուղակում երջանկությունը նրանց համար չէ: Ամուսինը. իդեալիստներ են, սիրո մեջ հավատարիմ են ու կայուն: Հեշտ են փոխհամաձայնության հասնում, խանդոտ չեն: Կնոջից պահանջում են, որ վերջինս կիսի իրենց հետաքրքրությունները: Սերը նրանց համար, սակայն, առաջին տեղում չէ, այլ միայն հետաքրքիր կյանքի բաղկացուցիչ մասն է: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կինը. նրանց գլխավոր առավելությունը սիրուն ու ամուսնուն մեծ նվիրվածությունն է: Հավատարիմ են: Տունն ու երեխաները նրանց համար պակաս կարևոր չեն սիրուց: Բայց ամենից առաջ նրանց համար կարևոր է ամուսնու ու երեխաների երջանկությունը: Որպես կանոն՝ լավ են պատրաստում ու սիրում են համեղ ուտել: Ամուսինը. կրքոտ են, մեծ պահանջներ են ներկայացնում թե ֆիզիկական, թե հոգեբանական սիրո առումով: Հաճախ վճռական չեն: Առատաձեռն են, աստվածացնում են կանանց: Երբեք չեն ղեկավարում իրենց կանանց. ավելի շատ նրանց դիտում են որպես կյանքում կարևոր հենարանի: Առանց կայուն սեռական կյանքի ընտանեկան ներդաշնակությունը նրանց համար անհնարին է: Մնացած ամեն ինչը երկրորդական է, չնայած որ նրանք էլ սիրում են հարմարավետությունն ու համեղ ուտեստները: |
|