Ամսի 31-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 4143 | 14:00 | |
31-ը բարդ թիվ է՝ կազմված երկվորյակներից՝ 1-ից ու 3-ից: Այս երկու թվերն էլ առաջատար լինելու, ամբիցիաների ու ակտիվության նախանշաններ ունեն: Երկուսն էլ պրակտիկ են, պլանավորում ու ակտիվ իրագործում են գաղափարները: Հպարտ են, չեն սիրում պարտական լինել: Երկուսն էլ ամուր են, մինչև վերջ չեն հանձնվում: Իսկ բարդությունը նրանց գումար 4-ն է, որը լրիվ հակադիր է այս հատկանիշներին. սա վատատես թիվ է: Այսպես՝ մի կողմից ամբիցիաները, հաջողության ու բարձր կարիերայի հասնելու ձգտումը, իսկ մյուս կողմից՝ անինքնավստահ լինելն ու վատատեսությունը, անվճռականությունն ու շանսերը կորցնելը: Եվ հենց այս հակասությունն էլ կոնֆլիկտ է ստեղծում: Հուզական հատկանիշները: 31-ի հուզական կյանքը բարդ է: 2 թվերի կոնֆլիկտն այստեղ մեծ դեր է խաղում: Արտաքինից այս մարդիկ վստահ են, իսկ ներքուստ՝ լրիվ հակառակը: Նրանք խրախուսանքի կարիք ունեն: 4-ն էլ մեծ դեր է խաղում նրանց հուզական կյանքում: 31-երը անկեղծ են, հավատարիմ, դժվար են սիրահարվում ու սիրում: Սեքսի մեջ արդեն լրիվ ուրիշ պատկեր է. նրանք սեքսուալ են, մեծ ախորժակ ունեն, սեքսի մեջ էլ հույզերը մեծ դեր չեն խաղում: Նրանց համար կարևոր է հարաբերությունների ֆիզիկական բաղադրիչը: Եթե չի ստացվում բավարարել ցանկությունները, նյարդային են դառնում: 31-երը բարդ բնավորություն ունեն, նրանց կարող է երջանկացնել միայն բազմակողմանի զարգացած անձնավորությունը: 31-երի հոգեկան վիճակն ավելի մոտ է տխրությանը, չնայած նրանք դա ցույց չեն տալիս: Զուգընկերը պետք է զգա ու հեռու վանի նրա մռայլ մտքերը ու ուշադրությունն ավելի ուրախ բաների վրա ուղղի: Պետք է հաշվի առնել նաև, որ այս մարդիկ բնույթով առաջնորդներ են, սրա հետ նույնպես զուգընկերը պետք է հաշվի նստի: 31-երի խելքը, արդյունավետությունն ու նվիրվածությունը նրանց նշանավոր անհատներ են դարձնում: Թերությունները: Առաջինը՝ վատատեսությունն է, որը կարող է ստվեր գցել մյուս բոլոր լավ հատկանիշների վրա: Բացի այդ, 31-երը խանդոտ են, քանի որ այնքան էլ ինքնավստահ չեն: Նրանք միշտ դժգոհ են ամենից, ինչ ունեն: Երջանիկ թվերը՝ 3, 12, 21, 30, 1, 10, 28: Թշնամի թվերը՝ 2, 6, 8, 9: Ուրախ ամսաթվերը՝ 1 ու 3: Հաջող օրերը՝ երեքշաբթի ու հինգշաբթի: Քարը՝ տոպազ: Գույնը՝ երկնագույն: Հիվանդությունները՝ սիրտ: Խորհուրդ: Նրանք պետք է հաղթահարեն վատատեսության հակումն ու կյանքի լուսավոր կողմերին նայեն: Նրանք հիանալի հատկությունների երջանիկ տերեր են և փոխանակ ճնշելու, պետք է զարգացնեն այդ հատկանիշները: Հաջողությունը կողքին է, միայն պետք է բաց չթողնել հնարավորությունները: Բացի այդ, պետք է իրենց մեջ կամքի ուժ զարգացնեն: |
|