Ամենաեկամտաբեր աշխատանքն աստղակերպի բոլոր նշանների համար
Ըստ հորոսկոպի՝ նշաններից յուրաքանչյուրը նախատրամադրված է գործունեության այս կամ այն ոլորտին: Իր տեղում գտնվելով՝ ցանկացած մարդ կարող է հասնել ֆինանսական հաջողության:
Խոյ
Խոյերին հաջողություն կբերի ղեկավար պաշտոնը: Այս դեպքում նրանք կդրսևորեն իրենց ղեկավարող պոտենցիալը: Բացի այդ, եկամտաբեր ոլորտներ կարող են դառնալ քաղաքականությունը, մանկավարժությունը, իրավագիտությունը և սպորտը: Գումարը Խոյի ձեռքն է գալիս հրապարակայնության, մարդկանց ղեկավարելու ու ֆիզիկական աշխատանքի միջոցով:
Ցուլ
Ցուլերին, կարիերայի հորոսկոպի համաձայն, հաջողություն կբերի ֆինանսների հետ կապված գործունեությունը: Նրանցից հաջողակ բանկիրներ, հաշվապահներ, տնտեսագետներ են դուրս գալիս: Բացի այդ, Ցուլերը կարող են հարստանալ՝ աշխատելով ոսկերչական գործում, անշարժ գույքի ու էլիտար ապրանքների վաճառքի գործում:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են ֆինանսական բարեկեցության հասնել այն ոլորտներում, որտեղ հասարակության առջև ելույթ ունենալու ու խոսելու անհրաժեշտություն կա: Երկվորյակներն, ինչպես հայտնի է, հիանալի հռետորներ են, այնպես որ նրանց հարմար են հետևյալ մասնագիտությունները՝ դերասան, ուսուցիչ, հոգեբան, հոգևորական, լրագրող, քաղաքական գործիչ, գրող, կոնսուլտանտ:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում աշխատել սոցիալական ու ծառայությունների մատուցման ոլորտում: Այս նշանի մարդիկ կարող են իրենց լավագույնս դրսևորել որպես բժիշկ, գիտնական, ուսուցիչ, դիզայներ, վարսավիր:
Առյուծ
Առյուծներին հաջողության հասնելու համար պետք է հրապարակային գործունեությամբ զբաղվել: Որպես կանոն գումարը դեպի Առյուծները գալիս է փառքի ու ճանաչման շնորհիվ: Այս նշանի մարդկանց խորհուրդ է տրվում աշխատել շոու-բիզնեսի, քաղաքականության ու արվեստի բնագավառներում: Բացի այդ, նրանք կարող են նաև ղեկավար դիրքեր զբաղեցնել:
Կույս
Կույսերի համար աշխատանքի մեջ կարևոր է հստակ կանոնակարգին հետևելը: Նրանց հարմար է այն աշխատանքը, որը համակարգում ու կազմակերպում է պահանջում: Ֆինանսական հաջողություն նրանց կբերի քննչական մարմիններում, ֆինանսական ոլորտում աշխատանքը, գիտական ու վերլուծական գործունեությունը:
Կշեռք
Կշեռքները պետք է մարդկանց հետ աշխատեն: Նրանք կարող են հարստանալ հաղորդավար, դերասան, փաստաբան, առևտրական, գրող ու լրագրող աշխատելով:
Կարիճ
Կարիճներին հաջողություն կբերի այն գործունեությունը, որում նրանք կկարողանան վերլուծել ու գտնել խնդրի հիմքը: Նրանցից հիանալի հոգեբաններ, հետախույզներ, լրագրողներ, գիտաշխատողներ ու վիրաբույժներ դուրս կգան:
Աղեղնավոր
Աղեղնավորները ամենատարբեր տաղանդներով են օժտված: Նրանք կարող են աշխատել որտեղ ուզեն: Միայն թե նրանց համար կարևոր է զարգացումն ու շարժումը: Աղեղնավորներին հարմար են մարզիկի, թարգմանիչի, լրագրողի, տուրիստական գործակալության աշխատակցի, գրադարանավարի աշխատանքները:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար կարևոր է աշխատանքի վարկանիշը: Այդ իսկ պատճառով ձգտում են աշխատել այնպիսի ոլորտներում, որտեղ տարիների ընթացքում կարող են աճել ու զարգանալ: Այս նշանի համար եկամտաբեր ոլորտներն են քաղաքականությունը, գիտությունը, բանկային գործը, բժշկությունը, ոսկերչական գործը, ձեռնարկատիրությունը:
Ջրհոս
Ջրհոսներին ֆինանսական հաջողություն կբերի այն գործունեությունը, որը նրանց թույլ կտա անընդհատ զարգանալ: Նրանց համար լավագույն մասնագիտություններն են՝ գյուտարար, գիտաշխատող, հոգեբան, դիզայներ, կոնստրուկտոր:
Ձկներ
Ձկներին հաջողություն կբերի ստեղծագործական գործունեությունը: Ֆինանսական հաջողությունը կգա արվեստում ինքնարտահայտման շնորհիվ: Չնայած իրենց երազող էությանը՝ որոշ Ձկներ հակում ունեն դեպի ֆինանսական ոլորտը: Նրանք կարող են գտնել իրենց նաև բանկային գործում ու հաշվապահության մեջ: