2024 թվականի սեպտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Սեպտեմբերի 16-ը կիսում են լուսնային 14-րդ և 15-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, այնուհետև՝ Ձկների նշանում:
Լուսնային 14-րդ օրվա բնութագրերը. կարևոր օր, ուժ, իրական գործողություններ ֆիզիկական աշխարհում: Բարելավման փուլերի մեկնարկի օր է:
Բարենպաստ է ճանապարհորդելը, խաղալը, առևտրով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, փոխել աշխատանքը, կարդալ և սովորել, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:
Անբարենպաստ է որևէ կախարդական գործունեությամբ զբաղվելը, տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքի օգտագործումը:
Այս օրվա հիվանդություններն անցնում են արագ և հեշտությամբ։ Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից և թափոններից։ Հոգեկանն այս օրը գերծանրաբեռնված է, հնարավոր են տրամադրության փոփոխություններ։
Լուսնային 15-րդ օրը մարմնական գայթակղությունների օր է (յուրաքանչյուր մարդու ներքին օձն ակտիվանում է), հետևաբար պետք է զբաղվել ճգնության ցանկացած ձևով, նվաճել ձեր մարմինը։ Օգտակար է պաշտպանել արդարությունը։
Բարենպաստ է ուտել ճապոնական խոհանոց, հատիկաընդեղեն, գարի, լինել համեստ, պայքարել ծուլության դեմ։
Անբարենպաստ է խնձոր ուտելը, հայհոյելը, նվերներ ընդունելը, սեքսով զբաղվելը, ընտանեկան խնդիրներ լուծելը։
Հորմոնալ և կարգավորիչ գործառույթները գերծանրաբեռնված են: Հիստերիա, ֆոբիաներ: Տրավմատիկ օր է: Պետք է ուշադրություն դարձնել ենթաստամոքսային գեղձի աշխատանքին (նրա ֆունկցիան շտկվում է) և դիֆրագմայի վրա։ Ուտելիքը լավն է՝ և՛ կծու, և՛ գոլ, տաք։
Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանում է:
30-րդ արևային օրը շնորհքի, անսպառ շքեղության ու փայլի, ժամանակի նկատմամբ հաղթանակի օր է:
Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությունը, լվացքը։
Օրվա գույնը ոսկեգույնն է։
Խորհուրդ է տրվում ուտել սառը սնունդ, կաթ, ֆերմենտացված կաթնամթերք, հաց։ Լավ է սկսել ծոմ պահելը:
Երազներ ավելի լավ է չտեսնել և քնել լույսով։