2024 թվականի օգոստոսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 327 | 21:00 | |
Օգոստոսի 8-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 12:31-ից՝ Կշեռքի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:14-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:14-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն որոտն ու կայծակը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Բացասական նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկից, մսից ու արմատապտուղներից: Լավ է, եթե երազում ձեր շրջապատին տեսնեք: |
|