ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի օգոստոսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 249 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 6-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 00:16-ից՝ Կույսի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:41-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 06:41-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ  ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելն ու մետաղով աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն կրունկն ու ատամը կոտրելը, քորը, մատանին կամ վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան առավոտյան մոտ տեսած երազները: Երազում նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0