2024 թվականի մարտի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 663 | 21:00 | |
Մարտի 24-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 23:37-ից՝ Կշեռքի: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:02-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մեջ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ լավ է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը, հայելուն երկար նայելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 18:02-ից, մարմնային գայթակղությունների օր է, ուստի անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է ճապոնական խոհանոցի ուտեստներ ու լոբազգիներ օգտագործելը, համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ, լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Կծու ուտեստներ օգտագործեք: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|