ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի մարտի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 458 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 19-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 22:32-ից՝ Առյուծի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:33-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները ծանր կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:33-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ տան վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու ժամանակն է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի, թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի փոշու ու կեղտի մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 458 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0