ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի փետրվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 431 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 5-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:29-ը, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ կլինի վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Նախապատվությունը տվեք տաք, կծու ուտեստներին:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 16:29-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար ծրագրեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ ու պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել, վիճել, ագրեսիվ ու նախանձ լինել: Խուսափեք սեռական կապերից: 

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն անել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանական ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, մոխիրը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 431 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0