ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի փետրվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 446 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 4-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 11:48-ից՝ Առյուծի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:12-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ լավ է ծրագրել լուսնային 14-րդ օրը: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 15:12-ից, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ կլինի վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Նախապատվությունը տվեք տաք, կծու ուտեստներին:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն ժամերի ու հայելիների հետ: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Բացասական նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Նախապատվությունը տվեք ծանր ուտեստներին, սնկերին ու արմատապտուղներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0