2023 թվականի փետրվարի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 443 | 21:00 | |
Փետրվարի 21-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:42-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի խուսափեք ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ չի տրվում գերհոգնել ու ալկոհոլ օգտագործել, շատ կծու և տաք ուտեստներ փորձել: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 08:42-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը լավը կլինի կարճատև ուղևորությունների և արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի, էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, նախապատվությունը տվեք վառ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե դրանք վառ լինեն ու եթե առավոտյան տեսնեք: |
|