2023 թվականի փետրվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 468 | 21:00 | |
Փետրվարի 13-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:43-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 01:43-ից, անհրաժեշտ է պայքարել վախի դեմ, չի կարելի անգործության մատնվել, պետք է խուսափել սիրախաղերից: Այսօր մարդու մոտ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով, մաքրությամբ, տան կահավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնն ու կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի ու կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրն ու մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Սառը ուտեստներ, կաթնամթերք ու հաց օգտագործեք: Լավ է երազներ չտեսնեք ու քնեք լույսի ներքո: |
|