ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 517 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 2-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:38-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է չարանալը, ագրեսիվ ու նախանձ լինելը, կենդանական սնունդ օգտագործելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 21:38-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հտ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այն հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի և կենդանիների մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթայի, ժամերի, քորոցների, մանր-մունր իրերի կորուստը: Վատ կլինի, եթե հանկարծակի կրակ բռնկվի կամ հանգչի, լամպը այրվի: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Ավելի շատ հյութեր ու մրգեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 517 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0