ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1075 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 24-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 11:07-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:06-ը, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, մաքրել ստամոքսն ու աղիները: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 15:06-ից, վատ նշաններին արժե ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: 

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1075 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0