ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 18-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:02-ը, կրկին պետք է ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 07:02-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելը, մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել, սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ է առավոտյան թռչունների երգ լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0