2023 թվականի նոյեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 825 | 21:00 | |
Նոյեմբերի 12-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:47-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 06:47-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակով շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, փչանալն ու կոտրվելը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ոչ քաղցր, ջրալի ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք բաց երկնքի տակ տեսնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|