ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մայիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 547 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 30-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:03-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել կամ փորձարկել: Զբաղվեք ձեր մարմնով, զբոսնեք, մարմնամարզություն արեք: Զգույշ վարվեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն է պետք դրսևորել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 15:03-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ կլինի առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ: Հյութեր ըմպեք: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Աշխարհը բացահայտելու և ճանաչելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին, ինչ-որ բան ծրագրել, աղտոտել օդը՝ շատ ծխելով, սոված մնալ: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթղերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր փորձել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 547 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0