2023 թվականի մայիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 444 | 21:00 | |
Մայիսի 13-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07:38-ից՝ Ձկների: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:07-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ ու մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:07-ից, անհրաժեշտ է պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Ցանկալի է բուժիչ ու ամրապնդող պրոցեդուրաներ անցկացնել: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Կարող եք կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|