2023 թվականի մարտի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1818 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մարտի սկիզբը բարդ կլինի: Մի շտապեք: Ծրագրերում որոշակիություն մտցնելու և առաջնահերթությունները դնելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Կպարզվի, որ հին նպատակներին փոխարինելու են եկել նորերը, և դուք պիտի գործեք ոչ այնպես, ինչպես նախկինում էիք մտածել: Որոշ Խոյեր կհայտնաբերեն, որ նոր համախոհների կարիք ունեն: Նրանց գտնելը դժվար չի լինի: Կարևորը ժամանակին նախաձեռնող լինելն է: Մարտի կեսը բարենպաստ կլինի և թույլ կտա գլուխ հանել ավելի վաղ առաջ եկած խնդիրներից, գործերում էլ կարգուկանոն հաստատել: Դուք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու և կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենաք: Այստեղ պետք կգա լավ տպավորություն թողնելու, ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Ամսվա վերջին օրերին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, մտերիմների մասին հոգ տանելը: Չի բացառվում չծրագրված ծախսերի կարիք լինի: Ամենայն հավանականությամբ խոսքը մեծ գումարի մասին չի լինի: Որպեսզի նման ծախսերը զուր չլինեն, ոտքի վրա որոշումներ մի ընդունեք, իրավիճակի մեջ կողմնորոշվելու համար ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, մի քանի առաջարկ համեմատեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մարտն արժե սկսել կարևոր գործերից: Մտածեք ձեր գլխավոր նպատակների մասին, ինչպես նաև նրա, թե ինչ արժե հիմա անել դրանց հասնելու համար: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Կարևոր կլինի դրանք բաց չթողնելը, խուճապի չմատնվելը, ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելը, նույնիսկ եթե այն սպասվածի նման չլինի: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կենսափորձը ձեզ կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Նրանց ուշադիր լսեք. շատ արժեքավոր ինֆորմացիա ստանալու շանս կա: Մարտի կեսից առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ առաջին հայացքից սերը: Այս հատվածում գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, ակնկալիքներից ու ցանկություններից, և կյանքը կհեշտանա: Աշխատեք միայն չմոռանալ զգուշության մասին, հնարավորինս խուսափեք չարդարացված ռիսկից: Ամսվա վերջին օրերը բարենպաստ կլինեն աշխատանքի վրա կենտրոնացած ու մասնագիտական հաջողությունների ձգտող Ցուլերի համար: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ, շատերին կզարմացնեք ձեր գիտելիքներով ու տաղանդներով: Պետք կգա մարդկանց դուր գալու ունակությունը: Հնարավոր է հենց դրա շնորհիվ դուք հետաքրքիր առաջարկներ ստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մարտի սկիզբը ապրումներ կբերի: Այդ հատվածը շատ բարդ կլինի ստեղծագործ, զգայուն հոգի ունեցող Երկվորյակների համար, որոնք սեփական զգացմունքներից միանգամից գլուխ չեն հանի, առողջ բանականության ձայնին լսելուց առաջ էլ կհասցնեն սխալներ անել: Անուշադրության մի մատնեք շրջապատողների խորհուրդները: Դրանք ավելի օգտակար կլինեն, քան առաջին հայացքից կթվան: Ամսվա կեսից մասնագիտական ոլորտում լուրջ փոփոխությունների շրջան կսկսվի: Դրանք արագ տեղի չեն ունենա: Սկզբում դուք միայն մանր-մունր իրադարձություններ կնկատեք, որոնք կարծես թե իրար հետ կապված չեն լինի, իսկ ավելի ուշ կհասկանաք, թե ձեզ համար ինչ գրավիչ ու կարևոր պատկերի մեջ են դրանք տեղավորվում: Կարևոր կլինի ինտուիցիային լսելը, որը կհուշի՝ երբ արժե վճռական գործել, իսկ երբ լողալ հոսանքով: Ֆինանսական վիճակը կբարելավվի, չի բացառվում եկամուտների նոր աղբյուր գտնեք, որը ժամանակի ընթացքում կմեծանա: Մարտի վերջին օրերը բարենպաստ կլինեն բոլոր տեսանկյուններից: Շատ Երկվորյակների դրանք կառույգացնեն ու կոգեշնչեն: Կուզենաք նոր ու հետաքրքիր գործի անցնել, իսկ նման հնարավորություն անպայման կընձեռվի: Հետաքրքիր ծանոթությունների պակաս չի լինի, իսկ դրանցից մեկը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք: Մարտի սկզբին շատ բան պիտի անեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ, այլև ձեզ համար թանկ մարդկանց համար: Հաջողության հասնելը հեշտ չի լինելու: Ավելի հավանական է, որ սկսածն ավարտին հասցնելու համար ձեզանից համառություն ու հաստատակամություն պահանջվի: Բայց նույնիսկ եթե ճանապարհին լուրջ խոչընդոտներ հայտնվեն, դուք նահանջելու միտք չեք ունենա: Ամսվա կեսից պարզ կդառնա, որ նպատակը մոտ է: Շուտով համախոհներ կգտնեք, որոնց աջակցությամբ այդ նպատակին սպասվածից արագ կհասնեք: Մարտի երկրորդ կեսին պիտի շատ մտածեք ապագայի մասին: Որոշ Խեցգետիններ կսկսեն երկարաժամկետ ծրագրեր կառուցել: Մյուսները կկենտրոնանան ավելի վաղ մտածածի վրա: Բոլոր դեպքերում նշված շրջանը բարենպաստ կլինի ամենամասշտաբային ծրագրերի վրա կենտրոնանալու համար: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև ձեր անձնական գործերին: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մարտը հարմար կլինի կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Կարող եք սկսել փոքր քայլերից. կարևորը ուղղությունը որոշելն է: Ուստի մարտի սկզբին աշխատեք գլուխ հանել սեփական ցանկություններից ու ձգտումներից, վերանայել նպատակները: Շրջապատողներն այդ հատվածում խորհուրդներ շատ են տալու: Բոլորին չէ, որ արժե լսել: Ինչ-որ հուշումների հետևելուց առաջ մտածեք, թե ինչի կարող է դա հանգեցնել: Այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու հակասական արարքներից, որոնց համար հետո պիտի զղջայիք: Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների հասնելու շանս կլինի: Դուք լավ գլուխ կհանեք նախկինում բարդ թվացող գործերից, կիրառում կգտնեք վերջին մի քանի ամիսներին ձեռք բերած գիտելիքներին: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ, բայց դուք ինքներդ էլ հրաշալի գլուխ կհանեք: Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի: Մտերիմներին ձեր արաքներն ու խոսքերը հասկանալի չեն լինի, իսկ երկար բացատրությունների մեջ խորանալ չեք ուզենա: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ մարտի վերջին փոխհասկացողությունը կվերականգնվի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մարտի սկիզբը ինքնատիրապետում է պահանջելու: Առաջին հերթին՝ այդ հատվածը անսպասելի իրադարձություններ է բերելու, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Երկրորդ՝ հուզական դաշտը բավական լարված կլինի, և վտանգ կա պահի ազդեցության տակ սխալներ անեք: Այն Կույսերը, որոնք կկարողանան հանգստություն պահպանել ու առանց շտապելու գործել, օգտակար շատ բաներ կանեն և՛ իրենք իրենց, և՛ ուրիշների համար: Այս հատվածը հարմար կլինի լուրջ գործերի, բոլորին երկար ժամանակ անհանգստացնող հարցերը լուծելու համար: Ձեր արարքներն աննկատ չեն մնա: Հակառակը, դրանք կգրավեն այն մարդկանց ուշադրությունը, որոնց հարգանքը վաղուց էիք փորձում շահել: Ամսվա երկրորդ կեսը ավելի հեշտ կանցնի և ուրախության ավելի շատ առիթներ կբերի: Շատ Կույսերի առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացվեն: Հավանական են շուտափույթ մասնագիտական աճ խոստացող առաջարկներ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ այս շրջանը շատ բարենպաստ կլինի: Մտերիմները կաջակցեն ու իսկապես կհասկանան ձեզ: Իսկ ձեզ վաղուց դուր եկող մարդը ինքը նախաձեռնող կլինի հարաբերություններում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մարտի սկզբին շրջահայաց եղեք: Դա փորձությունների ու հնարավորությունների ժամանակ է լինելու: Մի կողմից՝ նույնիսկ ձեր աննշան սխալներն են տհաճ հետևանքներ ունենալու: Մյուս կողմից էլ՝ դուք ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու, մինչև վերջին ժամանակներս ֆանտաստիկ թվացող նպատակին հասնելու բազմաթիվ շանսեր կունենաք: Եթե ձեր որոշումները կշռադատված լինեն, իսկ արարքները՝ լավ մտածված, ապա շատ տհաճություններից ու հիասթափություններից կհաջողվի խուսափել: Հետո ավելի հանգիստ օրեր են գալու: Դուք կարող եք վերադառնալ վաղուց ուշադրություն պահանջող գործերին ու ավարտել դրանք: Կարող եք մտերիմների հետ հանգիստ զրուցել բոլորի համար կարևոր բաներից, որոշակիություն մտցնել ընդհանուր ծրագրերում: Տարաձայնությունները չեն բացառվում, բայց դրանք հարաբերությունները չեն փչացնի, վիրավորանքների չեն հանգեցնի: Բացի այդ, ամեն ինչ արագ կհարթվի, և դա հիմնականում ձեր արժանիքը կլինի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մարտին դուք շատ բանի կհասնեք, եթե հաջողության և աստղերի աջակցության վրա հույս չդնեք: Ամիսը վճռական գործողություններ ու գործերին լուրջ վերաբերմունք է պահանջելու: Մարդիկ, որոնց վրա նախկինում հույս էիք դնում, սեփական հոգսերի մեջ խորացած կլինեն, այնպես որ լավ է միայն սեփական ուժերին ապավինեք: Կարող եք խորհուրդների հարցով դիմել հին ու փորձված համախոհներին, բայց ձեր գիտելիքներն էլ բավարար կլինեն ճիշտ որոշում ընդունելու համար: Հաջող ամիս է սպասվում ուղևորությունների մեջ շատ ժամանակ անցկացնող Կարիճներին: Նրանց հաճելի հանդիպումներ են սպասվում: Շփումների շրջանակը կընդլայնվի: Հավանական են ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն գործնական տեսանկյունից: Բայց ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում: Այստեղ, ճիշտ է, շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել, ցուցադրել ձեր հետաքրքրվածությունը: Աշխատեք ժամանակ գտնել ընտանեկան գործերի համար: Մտերիմները ձեր ուշադրության կարիքը սովորականից շատ կզգան: Ամսվա երկրորդ կեսին օգտակար կլինի միասին ինչ-որ տեղ մեկնելը, թեկուզ՝ կարճ ժամանակով: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մարտին ինչով էլ զբաղվեք, մի շտապեք: Ամիսը կարող է իսկական փորձություն դառնալ նրանց համար, ովքեր սովոր են արագ ստանալ ուզածը: Համբերությամբ զինվեք, պատրաստ եղեք, որ ոչ բոլոր գործերից եք կարողանալու ծրագրածի նման արագ գլուխ հանել: Ընդհանրապես, մարտին քիչ բան է ժամանակին տեղի ունենալու. ձգձգումներ հավանական են նույնիսկ այն գործերում, որոնք նախկինում բացառապես հարթ են ընթացել: Ուշադրություն դարձրեք ձեր գործնական շրջապատին: Վտանգ կա, որ ձեր համախոհներն իրենց ձեր ուզածի նման չեն պահի, հատուկ կամ էլ անկախ իրենց կամքից ձեզ համար խնդիրներ կստեղծեն: Բացի այդ, թշնամիները զարմանալիորեն գործունյա կլինեն: Չնայած՝ դա կարող է նույնիսկ օգտակար լինել. դուք կարող եք ջրի երես հանել մարդկանց, որոնց իրական մտադրությունների ու նենգ ծրագրերի մասին նախկինում չէիք կռահում: Անձնական հարաբերություններում ամեն ինչ հարթ կլինի: Բայց բանը նրանում կլինի, որ ձեր մտերիմները շատ համբերատար ու նրբանկատ կլինեն, չեն տրվի ձեր պրովոկացիաներին, կաշխատեն հարթել սուր անկյունները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մարտը բարենպաստ ու կարևոր ամիս է լինելու: Պատրաստ եղեք ինքնուրույն գործելու. այդպես դուք ավելի շատ բան կհասցնեք: Գործնական ոլորտում արժե կենտրոնանալ մասշտաբային նախագծերի, երկարաժամկետ նպատակներին հասնելու վրա: Չի բացառվում ձեզ աշխատանք առաջարկեն, որից ձեր կարիերայի զարգացման նոր փուլ կսկսվի: Հաճախ դուք հաջողության կհասնեք իրերին ոչ ստանդարտ հայացքի, նույնիսկ միապաղաղ գործերին ստեղծագործ մոտեցման շնորհիվ: Նկատի ունեցեք, որ ձեր գործողություններն ամեն անգամ շրջապատողներին հասկանալի չեն լինելու, ուստի ձեր հասցեին քննադատություն շատ կլսեք: Որոշ նկատողություններ օգտակար կլինեն: Դրանք լսելով՝ ձեր կյանքում շատ բան կհեշտացնեք: Չնայած նրան, որ աշխատանք շատ եք ունենալու, անձնական հարաբերությունները երկրորդ պլան չեն անցնի: Մտերիմների հետ շփումները կոգեշնչեն ձեզ, ռոմանտիկ ժամադրությունը վառ հույզեր կպարգևի, իսկ ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մարտը կարող է կարևոր իրադարձություններ բերել, որոնց կհետևեն կյանքում նկատելի փոփոխությունները: Ամեն ինչ չէ, որ ձեզանից կախված կլինի: Լսեք ինտուիցիային, և այն կհուշի՝ ինչ կարելի է փոխել, իսկ ինչին է պետք հարմարվել: Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերի վիճակին: Այս ամիս լավ է խուսափեք ոչ պարտադիր ծախսերից, գնումներից, որոնց անհրաժեշտությունը չկա: Հետևեք, որ գումարի և ունեցվածքի հետ կապված բոլոր փաստաթղթերը կարգին լինեն ու հուսալի տեղում պահվեն: Հետաքրքիր բաներ են սպասվում աշխատանքի կամ ուսման վրա կենտրոնացած Ջրհոսներին: Ձեր տաղանդներին անսպասելի կիրառում կգտնվի, շատերը կտեսնեն, թե ինչի եք ունակ: Մասնագիտական միջոցառումներին հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում պատահական հանդիպումը, որը ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի: Ձեր հուզական վիճակը մարտին անկայուն է լինելու, և դա կարող է ազդել շրջապատողների հետ հարաբերություների վրա: Երբեմն դժվար կլինի ամենամտերիմների հետ լեզու գտնելը: Բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, բայց մանր-մունր տարաձայնությունները շատ հավանական են: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մարտի սկիզբը բարդ է լինելու: Ծրագրված գործերը ստիպված եք լինելու հետաձգել. նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Օգնականների միանգամից գտնել չեք կարողանա, ստիպված եք լինելու մենակ աշխատել, մեծ ջանքեր գործադրել առաջին հաջողություններին հասնելու համար: Բայց դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, և գործնական ոլորտում դա առավել նկատելի կլինի: Այնպես որ մի շտապեք հանձնվել ու կիսատ թողնել սկսածը: Ամսվա երկրորդ կեսը նկատելի դրական փոփոխություններ կբերի, նոր հնարավորություններ կբացի, շանս կընձեռի իրագործել այն, ինչի մասին երկար եք երազել: Ամսվա կեսից անձնական հարաբերությունների տեսանկյունից շատ բարենպաստ շրջան կսկսվի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Ձկների հանդեպ, որոնք ուզում են ընդլայնել շփման շրջանակները: Նրանք հաճելի ծանոթություններ հաստատելու բազմաթիվ հնարավորություններ կունենան: Ինչքան մարտի վերջը մոտենա, այնքան ձեր կյանքում շատ կլինեն ռոմանտիկ պահերը: Չի բացառվում ամսվա վերջին օրերին սիրելիի հետ միասին ընդհանուր ապագայի հետ կապված որոշումներ ընդունեք: |
|