ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 777 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 8-ը կիսում են լուսնային 16-րդ  ու 17-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 17:43-ից՝ Կշեռքի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:26-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, չարությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, ծրագրելն ու հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններն անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգիստ ու չափավոր լինել: Անբարենպաստ է հայհոյելը, չարանալը, ագրեսիվ ու նախանձ լինելը: Չի կարելի թռչուններ սպանել, կենդանական սնունդ օգտագործել:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 19:26-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստն ու քորոցները կորցնելը, և լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պիտի լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 777 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0