ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 407 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 4-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:14-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ ջուր՝ շատ:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 14:14-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր ձեռք բերելու, պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Այսօր շատ լավ կազդեն դեղերն ու կոսմետիկ միջոցները:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ գործ կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգն ու ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան ժամերին կտեսնեք: Երազում մեռած նախնիներին կամ սրբերի տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0