2023 թվականի մարտի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 400 | 21:00 | |
Մարտի 16-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:09-ը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ցանկալի է ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 05:09-ից, ընտրության, եզրահանգումների, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն անհրաժեշտ է օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով: Կարող եք զբաղվել բուժմամբ, ֆիզիկական վարժություններ անել: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել մյուսներին: Կարող եք գինի խմել: Երազում լավ նշան կլինի տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|