2023 թվականի հունվարի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2675 | 18:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արդյունավետ կլինի հունվարի առաջին կեսը: Ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կստանան իրագործել հին մասնագիտական ծրագրերը կամ լուծել այն խնդիրները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվելուն: Ավելի ուշ օգտակար կլինի գործնական հարաբերությունների զարգացման վրա կենտրոնանալը: Աշխատեք ավելի հաճախ հանդիպել այն մարդկանց, որոնք կարող են ձեր համախոհները դառնալ, վատ մի զգացեք պատմել ձեր ձեռքբերումների ու հաղթանակների մասին: Չի բացառվում՝ ամսվա վերջին աշխատանքի գրավիչ առաջարկներ ստանաք: Անձնական ոլորտում դրական միտումների ազդեցությունը նույնպես շատ նկատելի կլինի հունվարի սկզբին: Դա հարմար ժամանակ է լինելու ընտանեկան և ընկերական հանդիպումների, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ձեզ հաճախ կհրավիրեն ժամանցային միջոցառումների, ինչպես նաև անսովոր ուղևորությունների: Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Շատ Խոյեր այդ հատվածում կուզենան պարզապես մենակ մնալ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր բնագավառներում, ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Լավ է նախաձեռնող լինեք և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Ձեր բոլոր, նույնիսկ ամենահամարձակ գաղափարներն աջակցություն կստանան: Հունվարը բարենպաստ ժամանակահատված է լինելու մասնագիտական ծրագրերը վերամշակելու համար: Դա կարևոր կլինի այն Ցուլերի համար, որոնք մտածում էին լրիվ նոր բանով զբաղվելու մասին: Պայմանները բարենպաստ կլինեն, դուք կկարողանաք առաջին քայլերն անել այն ոլորտում, որը ձեզ վաղուց է գրավել: Խնդիրներ չեն ծագի նաև անձնական հարաբերություններում: Հակառակը՝ ձեզ համար կարևոր մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Բայց հաստատակամության կարիք է լինելու. ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա: Սակայն ճիշտ բառերն անպայման կգտնեք, և բոլոր թյուրիմացությունները կմնան անցյալում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Հունվարի սկզբին ձեզ որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում և ինչ պիտի նախաձեռնեք: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, դժվարություններ, որոնք միանգամից հաղթահարել չեք կարողանա: Բայց դուք կպահպանեք լավատեսական տրամադրվածությունն ու անպայման կգտնեք նպատակին հասնելու եղանակը: Ավելի ուշ երկարատև բարենպաստ շրջան է գալու, որը հարմար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Աստղերի աջակցությունը զգալով՝ դուք չեք ուզենա ժամանակը զուր վատնել, միանգամից կսկսեք գործել ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հունվարի կեսը հաճելի անակնկալներով ու հետաքրքիր առաջարկներով լի կլինի: Եթե ուզենաք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, պայմանները դրա համար բարենպաստ կլինեն: Ինչքան հունվարի վերջը մոտենա, այնքան դրական միտումները նկատելի կլինեն ֆինանսական ոլորտում: Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու շանս ունենաք, շահավետ գործարքներ կնքեք: Որոշ Երկվորյակներ իրեն մեջ գործարար ջիղ կհայտնաբերեն, կմտածեն սեփական բիզնես բացելու մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հունվարի սկիզբը շատ հետաքրքիր կանցնի: Դուք ձեր ուժերը լրիվ նոր բանում փորձելու կամ նախկինում ձեզ հետաքրքրած նախագծերի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Դուք բաց չեք թողնի հին գործնական կապերը վերականգնելու շանսը, և դա շատ օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից: Չնայած աշխատանք շատ կլինի, դուք ժամանակ կգտնեք և՛ ընտանեկան գործերի, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, զարմանալի տպավորություններ, որոնք երկար կհիշեք: Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ, բայց շատ արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի ուշադրություն ու համբերատարություն պահանջող բարդ գործերի վրա կենտրոնանալու համար: Դուք դրանցում հաջողության կհասնեք, և դա աննկատ չի մնա: Չի բացառվում՝ դուք երկարաժամկետ համագործակցության առաջարկներ ստանաք, կարողանաք նկատելիորեն մեծացնել եկամուտները: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հունվարի սկիզբը բարենպաստ կլինի այն Առյուծների համար, որոնք կկենտրոնանան ֆինանսական գործերի, ինչպես նաև ունեցվածքի հետ կապված խնդիրների լուծման վրա: Դուք հետևողականորեն կգործեք ու կհետևեք նախապես կազմած ծրագրին: Ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Իսկ կյանքի մյուս ոլորտներում կարող եք հաջողության հասնել, եթե պատրանքներ չկառուցեք: Հին ցանկությունները կարող են իրականանալ, բայց դա չի նշանակում, որ դուք կարող եք մտածած ամեն բան իրագործել: Ամսվա երկրորդ կեսը հաջող կլինի: Կգա անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի համակրելի մարդն առաջին քայլն անելու ժամանակը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Մտերիմների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Առաջին հերթին դա վերաբերում է այն Առյուծներին, որոնք վերջերս են զբաղվել նոր նախագծերով կամ սեփական բիզնեսն են բացել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հետաքրքիր հանդիպումներ հավանական են հունվարի սկզբին: Այդ հատվածում օգտակար զրույցներն էլ շատ կլինեն. դրանք պիտի վարեք ամենատարբեր մարդկանց հետ: Դուք ինֆորմացիա կստանաք, որի մեծ մասը շուտով պետք կգա: Այս հատվածը բարենպաստ կլինի այն Կույսերի համար, որոնք զբաղված են ուսմամբ կամ հետազոտական գործունեությամբ: Նրանք մեծ հաջողությունների հասնելու շանս կունենան: Ոչ մեծ տարաձայնություններ կարող են առաջանալ մտերիմների հետ, որոշ Կույսեր դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեն իրենց համար թանկ մարդկանց հետ: Սակայն դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, հարաբերություններն էլ դեպի լավը կփոխվեն: Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու համար. պայմանները բարենպաստ կլինեն, իսկ դուք պիտի միայն ժամանակին նախաձեռնող լինեք: Բացի այդ, նոր օգնականներ ու համախոհներ կգտնեք: Շուտով այդ մարդիկ ձեր իսկական ընկերները կդառնան: Հունվարի վերջին օրերը բարենպաստ կլինեն գնումների համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամսվա սկզբին լարված պահերից խուսափելը հեշտ չի լինի: Պիտի ուզածից արագ գործեք, կարևոր որոշումների շուրջ մտածելու համար ժամանակ չեք ունենա: Բայց դուք կլսեք ինտուիցիային ու ճիշտ ընտրություն կկատարեք: Չեն բացառվում փոփոխությունները շրջապատողների հետ հարաբերություններում: Մարդիկ, որոնց սովոր եք ձեզ մրցակից համարել, անսպասելիորեն ձեր կողմը կանցնեն կամ կօգնեն կարևոր մի հարցում: Որոշ Կշեռքներ ազդեցիկ համախոհներ կգտնեն ու ավելի ինքնավստահ կզգան: Հունվարի երկրորդ կեսը հաճելի լուրեր կբերի: Դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքային հարցերին, և՛ ձեզ համար կարևոր անձնական գործերին: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի այն Կշեռքների առաջ, որոնք վերջին ժամանակներս զղջում էին տեղում դոփելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, հետաքրքիր առաջարկներ, կարևոր բացահայտումներ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հունվարը գործերում հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր ամսվա առաջին օրերին ժամանակը զուր չեն վատնի: Շատ առաջադրանքներ կհաջողվի լուծել, եթե դրանց լուրջ վերաբերվեք, հույս դնեք սեփական ուժերի, այլ ոչ թե իրադարձությունների բարենպաստ ընթացքի վրա: Հունվարի սկիզբը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր ստանձնելու համար: Սկզբում մտածեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին, ինչպես եք գործելու, ով կարող է աջակցել ձեզ: Հաջող կանցնեն համագործակցության մասին բանակցությունները, հավանական են շահավետ գործարքներ: Հունվարի երկրորդ կեսին հավանական են անձնական բնույթի նշանակալի իրադարձություններ, փոփոխություններ ձեր կյանքում շատ կարևոր դեր խաղացող մարդկանց հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ և՛ ձեզ, և՛ ուրիշներին: Այդ իսկ պատճառով տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Ամսվա վերջին օրերը ուրախության առիթներ, հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ կբերեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հունվարի սկզբին կուզենաք գործերում նախաձեռնող լինել: Եվ դա ճիշտ լուծում կլինի. հենց նման մոտեցման շնորհիվ դուք փայլուն գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Շատ Աղեղնավորների պետք կգան առաջատարի որակները. նրանք կկարողանան կարևոր նպատակներին հասնելու համար ոգեշնչել շրջապատողներին, միավորել ամենատարբեր մարդկանց: Դա աննկատ չի մնա: Չի բացառվում, որ շուտով ձեզ նոր աշխատանք առաջարկեն, որտեղ ձեր գլխավոր պարտականությունը կլինի հենց ուրիշներին ղեկավարելը: Սակայն կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը, որպեսզի մի քանի շաբաթ զուր չկորցնեք: Հունվարի երկրորդ կեսը նոր հնարավորություններով հարուստ կլինի, և շատ ցավալի կլինի դրանք զուտ հոգնած լինելու պատճառով չօգտագործելը: Ինչքան հունվարի վերջը մոտենա, այնքան հաճախ պիտի ինքնուրույն որոշումներ ընդունեք ու գործեք, ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը: Հիշեք, որ լավ է չհուզվեք ու պահպանեք ինքնավստահությունը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հունվարի սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Առաջին հերթին ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի կարևոր հարց լուծել, երկրորդ հերթին՝ շրջապատողերը հաճախ կխառնվեն ձեր գործերին, կշեղեն ու կնյարդայնացնեն: Այդ բարդ շրջանն առանց կորուստների անցկացնելու համար պիտի պահպանեք ինքնատիրապետումն ու առողջ բանականությունը: Դա ավելի հեշտ կանեն այն Այծեղջյուրները, որոնք մեծ կենսափորձ ունեն: Նրանց կհաջողվի չկրկնել հին սխալները, խուսափել նշանակալի դժվարություններից: Իսկ մնացածներին պետք կգան հին ծանոթների խորհուրդներն ու մտերիմների աջակցությունը: Հունվարի երկրորդ կեսը բարենպաստ, հաջող ու թեթև կլինի: Այդ հատվածը թույլ կտա իրագործել համարձակ ծրագրերը: Այն հարմար կլինի նաև լրիվ նոր ու դժվար գործ ստանձնելու համար: Դուք զարմանալիորեն արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից կհասկանաք՝ դեպի ուր շարժվել: Հաճելի ծանոթություններն էլ շատ կլինեն: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հունվարի սկիզբը հարմար կլինի կոլեգաների հետ շփվելու և ձեր մասնագիտական հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել կարևոր հարցերը, միասին ուղևորության մեկնել, որը ոչ միայն դրական հույզեր կպարգևի, այլև թույլ կտա կարևոր մի բան իմանալ: Որոշ Ջրհոսներ հենց իրենց հմայքի շնորհիվ համագործակցության առաջարկներ կստանան կամ օգնություն այն մարդկանցից, որոնց վաղուց էին ուզում տեսնել իրենց համախոհների շարքում: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Չի բացառվում, որ ձեր մեջ նոր տաղանդներ հայտնաբերեք, նախասիրություն ձեռք բերեք, որը նորից ու նորից կուրախացնի ձեզ: Հունվարի երկրորդ կեսին լուրջ գործեր կհայտնվեն: Չի բացառվում, որ ստիպված լինեք լրիվ նոր բան սովորել, օգտվել ուրիշի փորձից: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ ու վեճեր: Կարևոր կլինի բարյացակամ լինելն ու մանրուքներից չկառչելը: Մտերիմների հետ համբերատար եղեք. նրանք ձեզ նույն ձևով կպատասխանեն, և շուտով ամեն ինչ կհարթվի: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հույս մի ունեցեք, որ հունվարին կարողանալու եք հոսանքով լողալ: Այս ամիսը ձեզանից լրիվ այլ բան է պահանջելու. կյանքի հանդեպ պատասխանատու վերաբերմունք, կարևոր որոշումներ ընդունելու պատրաստակամություն ու նպատակասլացություն: Չի բացառվում՝ ստիպված լինեք կոշտ ձևով պաշտպանել ձեր սահմանները: Դա կարող է դուր չգալ այն մարդկանց, որոնք սովոր են, որ դուք հեշտությամբ եք զիջումների գնում, համաձայնում փոխզիջման: Բայց շուտով նրանք կհասկանան, որ պետք է ձեզ մոտեցում գտնել, համաձայնել ձեր պայմաններին: Եթե հունվարի սկզբին նոր գործեր ստանձնեք, պատրաստ եղեք, որ դրանցից արագ գլուխ հանել չի հաջողվելու: Հակառակը՝ սկսածն ավարտելու համար համբերատարության կարիք կլինի: Հավանական են փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Որոշ Ձկներ ստիպված են լինելու նոր համախոհներ փնտրել, քանի որ նրանք, ում նշանի ներկայացուցիչները սովոր են ապավինել, չեն արդարացնի ակնկալիքները: Բայց չնայած բոլոր դժվարություններին, դուք հաջողության կհասնեք ու ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես է դասավորվել հունվարը: Քանի որ դուք սպասվածից շատ բանի եք հասնելու, ամսվա վերջին էլ կհասկանաք՝ ինչպես փոխել այն, ինչը ձեզ վաղուց դուր չի գալիս: |
|