2023 թվականի հունվարի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 201 | 21:00 | |
Հունվարի 8-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 05:39-ից՝ Առյուծի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:24-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու ժամանակն է: Բարենպաստ է մաքրությամբ ու օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Անհրաժեշտ է հանգստություն պահպանել, չափավոր լինել: Անբարենպաստ է վիճելը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 17:24-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրանբեռնված կլինի, վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում չափավոր լինել, ուշադիր լինել աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Խորհուրդ է տրվում կեսօրից մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|