ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 394 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 5-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 17:14-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:19-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր ձեռք բերելու, պատրաստելու կամ կուտակելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդանալն այսօր հավանական է, փոխարենը լավ կաշխատեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 14:19-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր 3-րդ աչք է բացվում, ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատը տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0