ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 466 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 21-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 21:29-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:26-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 09:26-ից ու շարունակվում մինչև 23:53-ը,  ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած րազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ կլինի պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ սառը ջրի մեջ պահեք ոտքերը: 

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 23:53-ից մինչև 24:00-ն,  հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, լավ է միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք հոգնելուց, ալկոհոլից ու կծու ուտեստներից: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Խորհուրդ է տրվում կաթ, հյութեր, գինի խմել: Կշիռ կունենան ու բարի կլինեն պտուղների և բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 466 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0