ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 348 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 14-ը համապատասխանում է լուսնային 22-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիայով զբաղվելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Այսօր կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ժամանակի հանդեպ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի կամ կամրջի տակով անցնելը, կայծակը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը, բայց ոչ դրանք կոտրելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են 5- ով վերջացողները՝ 15, 25, 35 ... և այլն, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք, քնեք լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 348 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0