ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 520 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 13-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 05:56-ից՝ Կշեռքի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:49-ը, խիզախության, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Օրը լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել. սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 23:49-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիայով զբաղվելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Այսօր կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումն այսօր կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նոր հագուստ գնել ու հագնել, կարել ու նորոգել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խուսափեք օծանելիքն ու դիմահարդարման միջոցները չարաշահելուց: Լավ նշաններ կլինեն առավոտյան արթնանալիս փռշտալը, եթե ձեր անունը ու կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաներ կլինեն կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկները: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե երազում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 520 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0