2023 թվականի հունիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 232 | 21:00 | |
Հունիսի 9-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 13:13-ից՝ Ձկների: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:15-ը, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Լիդերների և հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնային գործերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 01:15-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն ցուցաբերելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, եզրահանգումներ անելու, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր խորհուրդ է տրվում անցնել լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր առողջության համար հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի: Բացասական նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Ծանր սնունդ օգտագործեք, բացի մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատը տեսնեք: |
|