2023 թվականի հունիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 672 | 21:00 | |
Հունիսի 7-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 11:41-ից՝ Ջրհոսի: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:33-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, աշխարհին օբյեկտիվորեն նայել, կողքից դիտել ինքներդ ձեզ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, պիտակավորելը, ծրագրելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:33-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը նվիրված է տանն ու ընտանիքին: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգը, ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կիշռ կունենան այն երազները, որոնք առավոտյան ժամերին կտեսնեք: Երազում նախնիներին կամ սրբերի տեսնելը պաշտպանության նշան կլինի: |
|