ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 452 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 17-ը կիսում են լուսնային 28-րդ և 29-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:41-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 02:41-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել: Արժե հրաժարվել ձևական կապերից, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելությունից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հումորի և ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, կտրել մազերը, զուգվել, զբոսնել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում ճամփորդել, չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն, կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկները: Նախապատվությունը տվեք փայլուններին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0