2023 թվականի հունիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 473 | 21:00 | |
Հունիսի 10-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:25-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն ցուցաբերելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, եզրահանգումներ անելու, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր խորհուրդ է տրվում անցնել լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր առողջության համար հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 01:25-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բզինեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, կտրել մազերը, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնեք: |
|