ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 652 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 6-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 20:32-ից՝ Ձկների:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:32-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, կողքից դիտել ձեզ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 23:32-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելն ու միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների և որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում մազերը կտրել ու սափրվել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը, վնասվածքներ ստանալը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Ուտելու հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախակի ու փոքր չափաբաժիններով ուտել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 652 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0