ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2510 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 1-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:01-ը, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, ինֆորմացիա կուտակելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տան, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 20:01-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդելը, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ կլինի առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա տվող երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2510 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0