2023 թվականի հոկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1721 | 21:00 | |
Հոկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 04:54-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:42-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխները, վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:42-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս, ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկալաը, երեխաների վրա բարկանալը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահոտությունների համար: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ կլինի, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը; Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Կծու սնունդ օգտագործեք: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|