ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 395 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 6-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:49-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ կլինի մաքրությամբ ու պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է չարություն, ագրեսիվություն ու նախանձ դրսևորելը: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 19:49-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա լուրջ ու քննադատական օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, աղբը, կեղտը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 395 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0